«Վագներ»-ը լքում է ուկրաինական Բախմուտը

Ռուսական «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի մամուլի ծառայության տելեգրամյան ալիքը հայտնում է, որ խմբավորումը մայիսի 10-ին Ուկրաինայի Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքում իր դիրքերը կհանձնի ՌԴ պաշտպանության նախարարության ստորաբաժանումներին և խմբավորման մնացած ուժերին դուրս կբերի թիկունքային ճամբարներ։

Նրա խոսքով՝ սպառազինության բացակայության պայմաններում վարձկանները դատապարտված են անհիմն մահվան։

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Բախմուտում իմ տղաները առանց սպառազինության կորուստներ չեն ունենա։ Այդ իսկ պատճառով մայիսի 10-ից մենք դուրս ենք գալիս Բախմուտ բնակավայրից։ 45-ից մեզ մնացել է վերցնելու երկու ու մի փոքր ավել կիլոմետր։ Բայց եթե դուք չեք ուզում Բախմուտի գրավման հաղթանակը նվիրել ռուսաստանցիներին, դա ձեր խնդիրն է»,- հայտարարել է Պրիգոժինը։

Նրա խոսքով՝ մայիսի 1-ից ՌԴ ՊՆ-ն իր վարձկաններին տրամադրում է անհրաժեշտ սպառազինության թվաքանակի միայն 10 %-ը։

Այսօր, ավելի վաղ, Պրիգոժինը նաև տեսանյութ էր հրապարակել, որտեղ տասնյակ վարձկանների դիակների ֆոնին, բողոքում էր սպառազինության քչությունից և զենք պահանջում ՌԴ ՊՆ-ից։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քաղաքացին ընկել է մոտ 20 մ խորությամբ ձորը

Հաջորդը

Էրեբունու ոստիկանները ձերբակալել են մեքենաներից գողություններ կատարող երկու հանցախումբ

Առնչվող նյութեր
Դիտել

ՊԵԿ-ը կանխել է շուրջ 1 միլիոն տուփ ծխախոտի ապօրինի վաճառք

Պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից, 2022-2023թթ-ին իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում, բացահայտվել են ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Ար. Տոբակո»…
Դիտել

Էրդողանը հայտնել է, որ պատրաստ է երկրորդ փուլին

Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հասկացրել է, որ պատրաստ է նախագահական ընտրությունների երկրորդ փուլին․ «Մենք դեռ չգիտենք՝…
Դիտել

Վարչապետին ներկայացվել է ԲՏԱ նախարարության 2022 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում անցկացվել է գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվության քննարկում: Խորհրդակցությանը մասնակցել են…
Դիտել

«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են.ԱԻՆ

Օգոստոսի 19-ին, ժամը 08։10-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Դեպքի վայրում աշխատում են 30 փրկարարական ծառայող (այդ թվում՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share