Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Տոյվո Կլաարին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։

Կլաարը դրական է գնահատել Ադրբեջանի նախագահի ուղերձը՝ կապված ԼՂ բնակչության վերաինտեգրման հետ, ինչպես նաև Եվլախում կայացած հանդիպումը։ Ալիևը նշել է, որ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի հիմնական գործառույթներն են Ղարաբաղի տարածաշրջանի սոցիալական, հումանիտար, տնտեսական և ենթակառուցվածքային խնդիրների լուծումը, ինչպես նաև Ադրբեջանի վերաինտեգրման ծրագրերը։

Նա նաև հայտարարել է, որ Ղարաբաղում արդեն սկսվել է զենք-զինամթերքի հավաքագրման գործընթացը, և հայտնաբերվել են շատ մեծ թվով պահեստներ՝ զենք-զինամթերքով։

Ալիևի խոսքով՝ ներկայումս տարածաշրջանն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու լավագույն հնարավորությունը։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կրկժան թաղամասում ռուս խաղաղապահներն են տեղակայված. Տեղեկատվական շտաբ

Հաջորդը

Ի՞նչ աշխատանքներ են կատարվում ներկա պահին Արցախում

Առնչվող նյութեր
Դիտել

Տեսանյութ. Եռակողմ հայտարարությունում Զանգեզուրի միջանցքի մասին երբեք խոսք չի եղել․ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Հարավային կովկասում երթուղիների ապաշրջափակմանը․ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բոլոր երթուղիների…
Դիտել

Կիպրոսը խստորեն դատապարտում է հայ ռազմագերիների սպանությունը Ադրբեջանի զինուժի կողմից

Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է հայ ռազմագերիների սպանությունը Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կիպրոսի…
Դիտել

Ուկրաինայում պատերազմական հանցագործները թաքնվելու տեղ չեն ունենալու. ԱՄՆ գլխավոր դատախազ

ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Մերիք Գարլենդը երեքշաբթի օրը Ուկրաինա կատարած այցի ժամանակ խոստացել է օգնել քրեական գործեր հարուցել փետրվարի…
Դիտել

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

Փետրվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share