Ձյան ծածկի առավելագույն բարձրությունն այս պահին Արագածի մերձգագաթային մասում կազմում է 151սմ, Ջերմուկում՝ 56սմ

Ինչպես և կանխատեսվել էր, հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ, Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Այս մասին տեղեկացնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Ձյան ծածկի առավելագույն բարձրությունն այս պահին Արագածի մերձգագաթային մասում կազմում է 151սմ, Ամբերդում՝ 72սմ, Ջերմուկում՝ 56սմ, մյուս լեռնային մարզերում՝ 10-40սմ։ Այս պահի դրությամբ հանրապետության ողջ տարածքում տեղումները շարունակվում են և կշարունակվեն մինչև մարտի 20-ի կեսօր, որից հետո կարճ ժամանակով կդադարեն։

Մարտի 21-ին Միջերկրական ծովի շրջաններից մեզ է մոտենում հաջորդ ցիկլոնը, ինչի արդյունքում շրջանների մեծ մասում տեղումները կվերսկսվեն, 1500մ և ավելի բարձրություններում՝ ձյան տեսքով, իսկ ցածրադիր հատվածներում՝ անձրևի։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ոսկեպարում վարչապետը հանդիպել է տեղի, ինչպես նաև Բաղանիսի բնակիչների հետ

Հաջորդը

Ինչի են հասցրել գործը ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և Վաշինգտոնի նոր կուրատորները. Զախարովան արձագանքել է Փաշինյանին

Առնչվող նյութեր
Դիտել

2027-ից ՀՀ-ում բոլորն առողջապահական ապահովագրություն կունենան

ՀՀ կառավարության նիստում հաստատվեց առողջության համապարփակ ապահովագրության համակարգի հայեցակարգը։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ներկայացնելով հայեցակարգը, նշել է,…
Դիտել

Փորձում ենք ճնշումների միջոցով հասնել ԼՂ-ում առկա սարսափելի հումանիտար վիճակի մեղմմանը. Հովհաննիսյան

Հայաստանի իշխանություններն ամեն բան անում են, որ աշխարհը նկատի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առկա սարսափելի հումանիտար վիճակը և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share