Փորձում ենք ճնշումների միջոցով հասնել ԼՂ-ում առկա սարսափելի հումանիտար վիճակի մեղմմանը. Հովհաննիսյան

Հայաստանի իշխանություններն ամեն բան անում են, որ աշխարհը նկատի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առկա սարսափելի հումանիտար վիճակը և միջազգային գործընկերների հետ խոսակցության, ճնշումների միջոցով հասնել նրան, որ այդ վիճակը մեղմվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում ասուլիսում վստահեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանն ի՞նչ դեր պետք է ունենա այս պահին Արցախում առկա խնդիրների լուծման համատեքստում:

Արթուր Հովհաննիսյանը վստահեցրեց՝ ամեն բան անում են, որ ամբողջ աշխարհը նկատի, որ ԼՂ-ում այսօր սարսափելի հումանիտար ճգնաժամ է: «Եվ այս հարցերը օպերատիվ կերպով կոմունիկացնում ենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ, որը ենթադրում է նաև որոշակի օպերատիվ գործողությունների, խոսակցությունների, միջամտության, հումանիտար բեռների տեղափոխման վերաբերյալ բանակցությունների ընթացք»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա վստահեցրեց, որ օպերատիվ կերպով են հասցեագրում կոնկրետ խնդիրները՝ կոնկրետ լուծումներով:

«Հիմա մենք փորձում ենք մեր միջազգային գործընկերների հետ խոսակցության, ճնշումների միջոցով հասնել նրան, որ ԼՂ-ում այս պահին առկա սարսափելի հումանիտար վիճակը մեղմվի հումանիտար բեռների անցման շնորհիվ, որը պետք է ապահովվի նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստով, և Լաչինի միջանցքով պետք է բեռներն անխափան տեղափոխվեն»,-ասաց Հովհաննիսյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Միջազգային գործընկերների կողմից հստակ գործողություններ են անհրաժեշտ, և նրանք այդ ընկալումն ունեն. Խանդանյանը՝ ԼՂ իրավիճակի մասին

Հաջորդը

Հայաստանի և Պորտուգալիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանում ԱՄՆ դեսպանության թիմը պատրաստ է աջակցել Ձեզ և Ձեր կառավարությանը․ԱՄՆ Պետքարտուղար

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ,…
Դիտել

ՌԴ-ն ջանքեր չի խնայում խթանելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին տարբեր ձևաչափերում. դեսպան

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, թե Ռուսաստանը ջանքեր է գործադրում, որպեսզի կյանքի կոչվեն Հայաստանի և Ադրբեջանի…
Դիտել

«Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանի հետ ոչ մի կապ չունի». Լավրով

Լավրով-Բայրամով ասուլիսի ժամանակ Լավրովը անդրադարձել է ադրբեջանցի «էկոակտիվիստների» և Լեռնային Ղարաբաղի հանքավայրերի խնդրին, խոսելով նաև Ռուբեն Վարդանյանի մասին։…
Դիտել

Նիկոլ Փաշինյանն Ռեյկյավիկում մասնակցել է ԵԽ 4-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մասնակցել է Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share