Միջազգային գործընկերների կողմից հստակ գործողություններ են անհրաժեշտ, և նրանք այդ ընկալումն ունեն. Խանդանյանը՝ ԼՂ իրավիճակի մասին

Ադրբեջանական շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար լրջագույն խնդրի առնչությամբ հստակ գործողություններ են անհրաժեշտ միջազգային գործընկերների կողմից, և նրանք ունեն այդ ընկալումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն՝ անդրադառնալով ԼՂ-ում ստեղծված իրավիճակին:

«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակն օր օրի ավելի սարսափելի է դառնում: Այս մասին մենք անդադար խոսում ենք մեր բոլոր խորհրդարանական շփումներում: Վերջին օրերին ես նաև ԱԺ նախագահի պատվիրակության կազմում Ֆրանսիայում էի, և մենք Ֆրանսիայի մեր գործընկերների հետ շատ մանրամասն քննարկել ենք այդ հարցերը: Հստակ գործողություններ են անհրաժեշտ մեր միջազգային գործընկերների կողմից, և կա այս ընկալումը մեր միջազգային գործընկերների մոտ»,-ասաց Խանդանյանը:

Նա վստահեցրեց, որ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն անփոփոխ է ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության պաշտպանության հարցում: Պատգամավորն ընդգծեց Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության անհրաժեշտության մասին, որի շրջանակում էլ պետք է քննարկվեն անվտանգության և իրավունքների հարցերը, որոնք պետք է ունենան միջազգային տեսանելիություն:

Խանդանյանը շեշտեց՝ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները պետք է պահպանվեն: Դրան միացել է նաև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որը վերահաստատվեց վերջերս կայացված նոր որոշմամբ:

«Մեր դերը դիվանագիտության, նաև խորհրդարանական դիվանագիտության շնորհիվ այս հարցերը բարձրաձայնելն է, փորձել Ադրբեջանի վրա ճնշումը մեծացնելը և մի շարք հարթակներում որոշումների հասնել՝ այդ թվում ՄԱԿ-ի ԱԽ-ում, որոնք կենթադրեն նաև գործողություններ, օրինակ՝ միջազգային ավելի լայն ներկայություն ԼՂ-ում, որն ավելի հստակ և երաշխավորված կպաշտպանի ԼՂ հայերի իրավունքները»,-ընդգծեց հանձնաժողովի նախագահը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Ինտեր»-ը վերսկսել է մարզումները

Հաջորդը

Փորձում ենք ճնշումների միջոցով հասնել ԼՂ-ում առկա սարսափելի հումանիտար վիճակի մեղմմանը. Հովհաննիսյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանցիները Ջերմուկից ականներ են տեղափոխել Սարիբաբա․ Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերում գրում է. «Ադրբեջանն օգոստոսին վերահսկողության տակ վերցրեց Սարիբաբա բարձունքը,բայց նոյեմբերին հայտարարեց,որ այնտեղ…
Դիտել

Սյունիքի մարզում մեղվի խայթոցի պատճառով 36-ամյա վարորդը Nissan Teana-ով հայտնվել է դաշտում

Հուլիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 36-ամյա Սարգիս Ս-ն…
Դիտել

Քաշել է նռնակի օղակը և հափշտակել է տարադրամի փոխանակման կետում առկա գումարը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share