«Կենտրոն․Երևանը խոշորացույցի տակ» լուսանկարների ցուցահանդես-մրցույթի արդյունքներով

«Կենտրոն․Երևանը խոշորացույցի տակ» նախագծի շրջանակում անցկացված լուսանկարների ցուցահանդես-մրցույթի արդյունքներով 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրին Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական լուսանկարչության բաժնի 2-րդ կուրսի ուսանող Նանե Ալեքսանյանը՝ կուրսի ղեկավար Արմեն Խաչատրյան, և նույն բաժնի շրջանավարտ Արամ Խաչատրյանը:

Ցուցահանդեսում ներկայացված էին մրցույթի լավագույն 30 աշխատանքները, ինչպես նաև նախորդ տարվա «Զգա՛ Երևանի շունչը» մրցույթի հաղթող Լենդո Պետրոսյանի լուսանկարները։
Ցուցահանդեսին ներկա էին եղել և իրենց մասնագիտական գնահատականը տվեցին «Հայ լուսանկարիչներ» ազգային ասոցիացիայի նախագահ Սերգեյ Հակոբյանը, Հայկական պետական Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի դասախոս Արմեն Խաչատրյանը, «Երևան. ճեպանկարների գիրք»-ի համահեղինակ Արարատ Մինասյանը և գրաֆիկ դիզայներ, դիջիթալ արտիստ Լենդո Պետրոսյանը։
Ցուցահանդեսը մեկնարկեց «Լիբերտա» լարային քառյակի ելույթով, որն ամբողջ միջոցառման ընթացքում ապահովեց ցուցահանդեսին ազգային ոգին ու շունչը։

Հյուրերն ու անցորդները շրջեցին վարչական շրջանի շենքի նախասրահում, ծանոթացան մրցութային լուսանկարներին։
Միջոցառման ավարտին մրցույթի առաջին երեք տեղերը զբաղեցրած լուսանկարների հեղինակներին շնորհվեցին հավաստագրեր և դրամական պարգևներ, իսկ մրցույթի բոլոր 13 մասնակիցներին հանձնվեցին շնորհակալագրեր և հուշանվերներ։

Հեղինակ՝ Լիլիթ Պետրոսյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանը համաշխարհային վարակ է. Լևոն Շիրինյան

Հաջորդը

Սամբոյի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունեցավ երեք մեդալակիր

Առնչվող նյութեր
Դիտել

Գուտերեշը կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը վերահաստատում է իր կոչը՝  ապահովելու Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ…
Դիտել

Երևանը խստորեն դատապարտում է ԼՂ առաջնորդների և այլոց ձերբակալությունները

ՀՀ ԱԳՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի,…
Դիտել

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից…
Դիտել

Բանակցություններ են ընթանում ԼՂ-ում տարհանված քաղաքացիների՝ իրենց բնակավայրերը վերադարձն ապահովելու ուղղությամբ

ԼՂ տեղեկատվական շտաբից հայտնում են. «Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ զորքերի հետ քաշման գործընթաց կազմակերպելու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share