Մեքենան բախվել է մայթեզրին և շրջվել․ կան վիրավորներ

Հունիսի 4-ին, ժամը 23:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայից Գայի պողոտա տանող ավտոճանապարհին՝ «Ավան Պլազա» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ նկատվում է ծուխ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Դ․, ծնված 1968 թ․) բախվել է մայթեզրին և շրջվել․ առկա է գազի արտահոսք։

Ուղևորներ Լ․ Խ․-ն (ծնված 1977 թ․) և Ս․ Ե․-ն հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը, ուղղել ավտոմեքենան և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Հաջորդը

Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական և հյուսիս-արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը. ՊԲ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանում է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը

Օգոստոսի 27-ից 31-ը Հայաստանի Հանրապետությունում է Հնդկաստանիազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը, որը գլխավորում է քոլեջի հրամանատար գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինկհ…
Դիտել

Կթարմացվեն Երևանի գեղարվեստական շատրվանների ջրամղիչ համակարգերը

Նորերով կփոխարինվեն, առանձին դեպքերում էլ կթարմացվեն երևանյան մի քանի գեղարվեստական շատրվանների ջրամղիչ 12 համակարգեր Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի…
Դիտել

Խորհրդարանական ուժերն արժանի են իրար. Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանի անդրադարձը ԱԺ այսօրվա միջադեպին։ «Ամոթ է այսպիսի խորհրդարան ունենալը:Մի կողմից ոչինչ չանող…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share