Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի մարդասիրական օգնության համար․Գերմանիայի ԱԳ նախարար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը ներառված է ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում, որը տեղի է ունենում այսօր Իսպանիայի Տոլեդոյում։ Նրա խոսքով Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի մարդասիրական օգնության համար։

«Ես և իմ ֆրանսիացի գործընկեր Կատրին Կոլոննան օրակարգում ավելացրինք Լեռնային Ղարաբաղի իրավիճակի քննարկումը: Այնտեղ մարդկանց վիճակը աղետալի է։ Էլեկտրաէներգիան հասանելի է միայն փոքր քանակությամբ։ Այդ իսկ պատճառով մենք շտապ կոչով դիմում ենք Ադրբեջանին և Ռուսաստանին. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերջապես պետք է ստանա այն, ինչն անհրաժեշտ է կյանքի համար: Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի մարդասիրական օգնության համար»,- ընդգծել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արայիկ Հարությունյանը հայտարարել է ԼՂ նախագահի պաշտոնից իր հրաժարականի մասին

Հաջորդը

ԼՂ-ում ռուս խաղաղապահների նոր հրամանատար է նշանակվել

Առնչվող նյութեր
Դիտել

Արմավիրում թմրանյութ իրացրած անձինք կալանավորվել են

Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ էին ստացել, որոնք իրացրին Արմավիրի բաժնի գործընկերների հետ։ Համատեղ…
Դիտել

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ սեպտեմբերի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները…
Դիտել

Ճանապարհները Հայաստանում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share