Մարդիկ ձեր քաղաքական տհասությունը հիմնավորելու «расходный материал» էին, հա՞.Վահրամ Աթանեսյան

Էդ հարցազրույցը կազմակերպելու ուրիշ օր չէի՞ք գտել, որ բերել-հարմարեցրել եք սեպտեմբերի 19-ին զոհվածների քառասունքին: Անդրադառնալով Սամվել Շահրամանյանի հարցազրույցին գրել է Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը։

«Թե բա՝ բանակով, աշխարհազորով դիմադրություն կազմակերպեցինք, բայց մի քանի ժամ անց հասկացանք, որ ռուսները դիտորդ են, որոշեցինք պատերազմը կանգնեցնել: Մարդիկ ձեր քաղաքական տհասությունը հիմնավորելու расходный материал էին, հա՞: Յոթ հարյուր բնակիչ ունեցող մեր գյուղից երկու տասնյակ պայծառ տղա է զոհվել, մի բուռ Սարուշենից, երեկ ցուցակը կարդացի, տասներկու տղամարդ իրենց մարմնով թուրքի ճանապարհ են փակել, որ կին-երեխա, ծեր ու հաշմանդամ փրկվեն: Ու էդպես՝ ամեն տեղ: Որ ի՞նչ: Որ ասեք՝ դե ձեռքներիցս եկածն էդ էր, տեսանք ջարդվում ենք, խնդրեցինք, որ իրենց պահանջները գրավոր ներկայացնե՞ն: Խաբեություն:

Էդ պահանջները գրավոր ձեզ ներկայացրել են մարտի 4-ին, հաջորդ օրն էլ սադիստի սառնասրտությամբ հինգ ոստիկանի են գնդակահարել ձեր 26-ի ճանապարհին: Դուք եք եղել Իլհամի ներկայացուցչի հետ վերջին բանակցողը: Դուք եք հրապարակային ասել, որ երբ թուրքերը քաղաքական պահանջներ են դրել, բանակցությունները դադարեցրել եք: Մարդիկ հիշողության կորուստ չունեն: Մի փորձեք մանիպուլյացիաներ անել: Բաքվի բանտում պատանդներ ունենք, փակագծեր չենք բացում: Առայժմ: Բայց մի բան պատմության համար պիտի քարի վրա փորագրվի. եղել է Բաքվի հետ սահմանափակ ինքնավարության կարգավիճակով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից 3200 քկմ. տարածքի վրա 120 հազար հավաքական հայություն եւ հայկական ինքնություն պահելու կամ նույնքան մարդու խաղաղ, արժանապատիվ, փոխհատուցման երաշխիքներով կազմակերպված տարհանելու հնարավորություն, երկուսն էլ մերժել եք եւ ընտրել Ավարայրի ճակատամարտի Կարմիր Վարդանի օրինակով մի սերունդ էլ Ալիեւի ռազմական մեքենայի մսաղացին զոհելու խելագարության տարբերակը: Որ ի՞նչ անենք:

Պատմության դատաստանի դիմաց անպարտ կանգնե՞ք: Չի լինելու: Կարմիր Վարդանի խելացնորության պատմիչը մեկն էր՝ մի կրոնախեւ Եղիշե: Սա 21-րդ դարն է, ՖԲ-ում հարյուրավոր պատմիչներ կան», – գրել է Աթանեսյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի ՊԲ սպառազինությունը հանձնել ենք ռուսական կողմին․ Շահրամանյան

Հաջորդը

Ապրում ենք աշխարհակարգի փլուզման պայմաններում. Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Փակ տարածքներում դիմակի կրման պարտադիր պահանջը հանվել է

Փակ տարածքներում դիմակի կրման պարտադիր պահանջը հանվել է: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից: Նախարարության հաղորդագրության մեջ ասվում…
Դիտել

Հայաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու շուրջ քննարկումները շարունակվելու են. ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից մեկնաբանել են Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի հայտարարությանն այն մասին, որ նոյեմբերի սկզբին…
Դիտել

Հայկ Մարությանն առաջարկում է իրեն ընտրել քաղաքապետ (տեսանյութ)

Հայկ Մարությանը Ավագանի անցած ընդդիմադիր ուժերին՝ «Մայր Հայաստան» դաշինքին, «Հանրապետություն» և «Հանրային ձայն» կուսակցություններին առաջարկում է իրեն ընտրել…
Դիտել

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել հրշեջ մեքենայի ուղղությամբ․ՊԲ

Օգոստոսի 17-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով հրդեհվել է Արցախի Հանրապետության հարավ-արևմտյան սահմանին կից շուրջ 3…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share