Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 26-ին աշխատանքային այց է իրականացրել Տավուշի մարզ: Պաշտպանին ուղեկցել են ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները: Առաջին կանգառը մարզպետարանն էր, որտեղ մարզպետ Հայկ Ղալումյանի հետ քննարկվել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի մի շարք հարցեր, ներկայացվել են մարզում իրականացվող աշխատանքները: «Ինձ համար՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանի, մարզերի բնակիչների իրավունքների պաշտպանությունն առաջնահերթություն է: Իհարկե, խնդիրներ շատ կան, դրանք տարաբնույթ են: Մեր առաքելությունն է տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ գտնել դրանց լուծման տարբերակներ: Վերահաստատում եմ այդ ուղղությամբ համագործակցաբար աշխատելու իմ և ՄԻՊ աշխատակազմի պատրաստակամությունը: Անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու համար իրավունքների իրացման հնարավորություն ստեղծվի»,- նշել է Պաշտպանը: Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել գյուղական բնակավայրերի բնակիչների խնդիրներին, որոնք արձանագրվել էին դեռևս հուլիսի 5-ի այցի ժամանակ՝ կապված խմելու և ոռոգման ջրի մատակարարման, կարկուտի հետևանքով հասցված վնասների փոխհատուցման, բանկային քարտերով անկանխիկ գործարքների իրականացման խոչընդոտների հետ: Պաշտպանն ընդծել է, որ արձանագրված խնդիրները և լուծման տարբերակները պարբերաբար ներկայացվում են պետական իրավասու մարմիններին: Այնուհետև Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ ՊՆ N զորամաս: Հրամանատարական կազմը Պաշտպանին ներկայացրել է զինծառայողների և սպայական անձնակազմի ծառայության պայմանները, առկա խնդիրները:

Անահիտ Մանասյանը շրջելով զորամասի տարածքում` ծանոթացել է շենք-շինությունների, սոցիալ-կենցաղային պայմաններին, մասնագիտական սենյակների հագեցվածությանը: Նա զրուցել է նաև զորամասի տարբեր մասնագետների հետ, խորհրդապահական առանձնազրույցներ ունեցել զինծառայողների հետ: Պաշտպանը քննարկել է նրանց առողջական վիճակի հետ կապված հարցեր, անդրադարձել նրանց բարոյահոգեբանական վիճակին, հետաքրքրող հարցերին: Հանդիպում է անցկացվել նաև զորամասի կանանց խորհրդի հետ: Անահիտ Մանասյանն այցելել է նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Իջևանի ՌՈ բաժին, որի կարգապահական վաշտում գտնվում են մարզի զորամասերից երկու տասնյակից ավելի զինծառայողներ: Հաստատության ղեկավար, փոխգնդապետ Մուրադ Մկրտչյանը նեկայացրել է ժամկետային զինծառայողների կողմից թույլ տված խախտումները, համապատասխան վիճակագրություն, ոլորտում առկա խնդիրները, անդրադարձ է կատարվել ատեստավորման գործընթացին: Պաշտպանը շրջել է տարածքով զրուցել անձնակազմի հետ, լսել նրանց հուզող խնդիրները: Այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանը եղել է նաև սահմանամերձ Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան բնակավայրերում: Այցերի նպատակն էր տեղում իրականացնել փաստահավաք աշխատանքներ. հանդիպել բնակիչների հետ, ծանոթանալ նրանց խնդիրներին:

Տավուշյան այցի արդյունքներն ամփոփվելու են և առաջարկներ են ներկայացվելու պետական իրավասու մարմիններին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանում 206 դատավորի աշխատավարձ կբարձրանա շուրջ 60 տոկոսով

Հաջորդը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխանները լրատվամիջոցներից ստացված հարցերին

Առնչվող նյութեր
Դիտել

ՏԿԵ նախարարն այցելել է Մարմարիկի ջրամբար

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարզպետ Ահարոն Սահակյանի և Ջրային կոմիտեի նախագահ…
Դիտել

Ադրբեջանի կողմից առևանգված երկու զինծառայողի հարազատները ահազանգել են ՄԻՊ-ին

Ադրբեջանի կողմից մայիսի 26-ին առևանգված երկու հայ զինծառայողի հարազատներից Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ահազանգեր են ստացվել՝ առևանգվածների…
Դիտել

Բայդենն ասել է, որ Թրամփը և նրա կողմնակիցները մարմնավորում են ծայրահեղականություն, որը սպառնում է Միացյալ Նահանգների հիմքերին

Հանրապետական ​​նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և նրա կողմնակիցները ծայրահեղականության մարմնացումն են, որը սպառնում է ամերիկյան քաղաքական համակարգի հիմքերին:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share