Մենք պատրաստ կլինենք նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին, ինչպես արել ենք անցյալում․ Միլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին, նաև ողջունում է այլ երկրների պատրաստակամությունն այդ հարցում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլերը։

«Մենք շարունակում ենք ներգրավել երկու երկրների ղեկավարությանը և առաջարկում ենք նպաստել արժանապատիվ և տևական խաղաղությանը, որտեղ բոլորի իրավունքները հարգվում են։ Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ուղիղ քննարկեն և լուծեն հարցերը՝ ի շահ տարածաշրջանի։ Մենք կողջունենք ցանկացած դերակատարում այդ բանակցությունները հեշտացնելու համար։ Մենք տեսել ենք, որ այլ երկրներ ևս առաջարկել են նպաստել այդ բանակցություններին։ Մենք կարծում ենք, որ կարևոր է, որպեսզի երկու երկրները դեմ առ դեմ խոսեն տևական համաձայնության հասնելու համար»,- հայտարարել է Միլերը։

Հարցին, թե շարունակելու են Վաշինգտոնն առաջարկել որպես հարթակ այդ բանակցությունների համար, Միլերը պատասխանել է․

«Ինչպես ասացի, մենք պատրաստ կլինենք նպաստել այդ բանակցություններին, ինչպես արել ենք անցյալում, և մենք ողջունում ենք, որ դա անում են նաև այլ երկրներ»,- նշել է Միլերը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արարատյան դաշտում և Երևանում 0․․․-2 աստիճան ցուրտ

Հաջորդը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀԱՊԿ ից դուրս գալու գործընթացը պետք է ավարտին հասցնել դեկտեմբերին. Գուրգեն Սիմոնյան

Առնչվող նյութեր
Դիտել

Անդրանիկ Կարապետյանը արծաթե մեդալակիր

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը (89…
Դիտել

ՈՒՂԻՂ․ մեկնարկել է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը, մասնակցում է նաև ընդդիմությունը

Մեկնարկել է Ազգային ժողով -Կառավարություն հարցուպատասխանը, մասնակցում է նաև ընդդիմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ ՈՒՂԻՂ
Դիտել

Արտակ Դավթյանը իրավունքի ուժով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ

Արտակ Դավթյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակված համարելու մասին ՀՀ վարչապետը հայտարարություն է տարածել։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share