Արարատյան դաշտում և Երևանում 0․․․-2 աստիճան ցուրտ

Արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ ինչպես և կանխատեսվել էր նոյեմբերի 20-ի ցերեկը և 21-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ, առանձին հատվածներում 24 ժամում թափվել է ամսական նորմայի չափ տեղում։ Այս մասին տեղեկացնում է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը։

Ծովի մակերևույթից 1500մ և ավելի բարձրությունների վրա տեղումները դիտվել են ձյան տեսքով, մի շարք շրջաններում ուղեկցվելով բքով։

Ձյան ծածկի բարձրությունը հանրապետության լեռնային մարզերում այս պահի դրությամբ տատանվում է 10-20սմ սահմաններում։

Վայոց ձորի և Սյունիքի առանձին հատվածներում այժմ էլ տեղում է ձյուն, սակայն կեսօրից հետո դեպի երեկո հանրապետության ամբողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ, որը կպահպանվի մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ։

Եղանակի պարզեցման հետևանքով այսօր գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի ևս 4-5 աստիճանով՝ Արարատյան դաշտում և Երևանում 0․․․-2 աստիճան ցուրտ, առաջիկա 5 օրերին ջերմաստիճանի էական փոփոխություն չի սպասվում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հաջորդը

Մենք պատրաստ կլինենք նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին, ինչպես արել ենք անցյալում․ Միլեր

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի ՊԲ զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն․ ԱՀ ՊՆ

Սեպտեմբերի 19֊ ին` ժամը 13։00֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով իրականացնելով հրթիռահրետանային նախապատրաստություն փորձում է առաջանալ…
Դիտել

Հայտնի են Բրյուսելի եռակողմ հանդիպման մանրամասները. ի՞նչ են պայմանավորվել կողմերը

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի…
Դիտել

Ալեն Սիմոնյանը Ղազախստանի Սենատի նախագահին է ներկայացրել 44-օրյա պատերազմին հաջորդած ու մինչ օրս շարունակվող լարված իրավիճակը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 14-ին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ լիագումար նիստի շրջանակում Սանկտ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share