Փախուստ բանակից

Հունվարի 28 հայկական բանակի կազմավորման օրն է: Այս տարին մեր բանակի համար հոբելյանական էր, բայց….

Բանակի կազմավորման 30 ամյակի օրվանից բառացիորեն մեկ-երկու օր առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կորոնավիրուսով է վարակվել եւ որոշում է կայացվել հետաձգել բանակի օրվան նվիրված միջոցառումը: Կորոնավիրուսը դարձել է յուրահատուկ փրկօղակ իշխանության համար՝ որեւէ հարցից կամ միջոցառումից խուսափելու հարմար պատրվակ: Այս անգամ «կորոնափրկիչը» ռազմաքաղաքական ղեկավարությանը օգնության հասավ բանակի օրվան նվիրված միջոցառումներից խուսափելու հարցում։

Հայկական բանակը 30 տարիների ընացքում անցել է բազմաթիվ փորձություններով: Փորձություններ, որոնք շատ երկրների բանակներ կամ չեն անցնել, կամ անցել են հարյուրամյակի ընթացքում: Հայկական բանակը կազմավորվեց պատերազմի ընթացքում, իսկ 1994 թվականից հետո այն մտավ այսպես ասած սողացող պատերազմի մեջ: Հայկական բանակի առաջին ամենախոշոր փորձությունը 2016 թվականի ապրիլյան պատերազմն էր, իսկ արդեն 2020 թվականի աշնանը՝ բանակը բախվեց մեր ժամանակների ամենադաժան փորձությանը՝ 44 օրյա պատերազմ, որն աննախադեպ էր վերջին տասնամյակների ընթացքում ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ աշխարհի համար: 2020 թվականի պատերազմի եւ արդյունքների մասին շատ է խոսվել եւ դեռ շատ կխոսվի՝ քանի դեռ կան մութ մնացած հարցեր որոնց պատասխանները չեն հնչել եւ գուցե չեն էլ հնչի երբեք:

Այսօր Հայաստանում գրեթե բոլորը փորձում են մեղավորներ գտնել պատերազմի ձախողման համար, սակայն մեկ հարցում գրեթե բոլորը միակարծիք են՝ բանակն արել է հնարավորը, բանակը փորձել է հաղթել անհավասար պատերազմը:

Բնականաբար բանակում եղել են ու կան բազմաթիվ խնդիրներ, բայց դրանց միակ պատասխանատուն Հայաստանի անկախությունից հետո ձեւավորված իշխանական համակարգն է, համակարգ՝ որը բանակի խնդիրները միշտ լուծել է կենացային մակարդակով՝ թուլացնելով օրեցօր զինվող թշնամու դեմ միայնակ թողած բանակն ու նրա թիկունքը: Հենց այդ համակարգի կենացային մոտեցումը բանակը հասցրեց աղետի: Հենց այդ նույն համակարգը, տարիներ շարունակ գրեթե ոչինչ չարեց բանակի թիկունքն ամրացնելու համար: Հենց այդ համակարգը 30 տարի ավելի էր խորացնում բանակի եւ թիկունքի միջեւ գոյացած անդունդը: Աստված պահապան ու փառք բանակին ասելով այդ նույն համակարգը բանակն ավելի էր մոտեցնում կրակի ճիրաններին:

Հայկական բանակն այսօր չափազանց ծանր ժամանակաշրջան է ապրում։ Եւ այդ ծանրությունը կրկին լուռ տանում են բանակի իրական նվիրյալները, որոնք բանակի դերն ու նշանակությունը ոչ թե կենացով, այլ իրենց կյանքի գնով են կարեւորում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի Հանրապետությունն ունենալու է պրոֆեսիոնալ բանակ. Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

Ես հավատում եմ Հայոց պետության զարթոնքին. Սերժ Սարգսյան

Առնչվող նյութեր
Դիտել

Lexus–ը բախվել է էլեկտրասյանն ու բռնկվել․ կա մեկ զոհ ու մեկ վիրավոր

Դեկտեմբերի 28-ին, ժամը 03։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ոստիկանության ակադեմիայի մոտակայքում,…
Դիտել

Ադրբեջանը գիշերը 12-ին Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր կտեղադրի․ Արմեն Գրիգորյան

Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝…
Դիտել

Կատար 2022. Բրազիլիան խոշոր հաշվով հաղթեց Հարավային Կորեային

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում մրցեցին Բրազիլիայի և Հարավային Կորեայի հավաքականները: Բրազիլացիները 4:1 հաշվով հաղթեցին մրցակցին և դուրս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share