Lexus–ը բախվել է էլեկտրասյանն ու բռնկվել․ կա մեկ զոհ ու մեկ վիրավոր

Դեկտեմբերի 28-ին, ժամը 03։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը և բռնկվել․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 22 շենքի մոտակայքում «Lexus RX» մակնիշի ավտոմեքենան բախվել է  էլեկտրասյանը և բռնկվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևոր Գ․ Մ․-ն (ծնված 2005 թ․) դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Աստղիկ» ԲԿ, այնուհետև՝ տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:29-ին, մարվել՝ 03:55-ին: Այրվել է ավտոմեքենան․ ներսում հայտնաբերվել է վարորդի այրված դին:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ իրականացրել են համապատասխան աշխատանքներ վարորդի դին հետագա դուրս բերման համար։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Ղարաբաղի կարգավիճակի հարցն ապագային թողնելու ՌԴ առաջարկն անընդունելի է». Բայրամով

Հաջորդը

Արցախից երեք հիվանդ տեղափոխվել է Հայաստան

Առնչվող նյութեր
Դիտել

Կայացել է գերիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հոկտեմբերի 20-ին N 1236-Ա…
Դիտել

Լաչինի միջանցքի փակման կապակցությամբ հայտարարության նախագիծը չընդունվեց ԱԺ օրակարգում

Լաչինի միջանցքի փակման կապակցությամբ ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ օրակարգում։ Նախագծին կողմ քվեարկեցին միայն «Հայաստան»…
Դիտել

Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները վաղը կվերսկվեն

Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից հայտնում են, որ ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share