Մեր արձագանքների մեծ մասը կառուցված է ֆորս-մաժորային, գրեթե ապոկալիպտիկ սպասումների վրա․ Վահրամ Աթանեսյան

Իրանը հանուն Հայաստանի Ադրբեջանին երբեք պատերազմ չի հայտարարելու: Նման բախում, իհարկե, բացառելի չէ։ Այս մասին նշված է Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի գրառման մեջ։

«Իրանի նախագահ Ռեիսին զոհվել է Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից տունդարձի ճանապարհին: Բայց նայեք՝ Բաքվի մամուլը, քաղաքագիտական շրջանակները, սոցիալական մեդիան ինչպես են անդրադառնում կատարվածին, եւ մենք ինչ ենք անում: Մեր արձագանքների մեծ մասը կառուցված է ֆորս-մաժորային, գրեթե ապոկալիպտիկ սպասումների վրա: Մի մասն էլ կարծում է, որ Ռեիսին հայ ժողովրդի մեծ բարեկամ էր, դրա համար էլ սպանվել է: Նման «մեկնաբանությունները», Հայաստանով հետաքրքրված երկրներում, շատ հավանական է՝ նաեւ Իրանում, միայն մի հետեւության կարող են բերել. որ մենք իմունային վերջին լիմիտներն ենք սպառում: Զգաստացեք:

Իրանում նախագահը պետական քաղաքականություն չի որոշում, դա այաթոլլա Ալի Խամենեիի իրավասությունն է՝ մեկ: Երկրորդ, Իրանը կրոնապետություն է, իսլամական Հանրապետություն, Հայաստանի հարեւանն է, որի հետ, անշուշտ, բարիդրացիական հարաբերությունները պետք է պահպանել, զարգացնել եւ խորացնել: Բայց Իրանի նախագահը, ով էլ լինի, իր երկրի, իր բազմազգ ժողովրդի բարեկամն է: Միայն: Իրանը հանուն Հայաստանի Ադրբեջանին երբեք պատերազմ չի հայտարարելու: Նման բախում, իհարկե, բացառելի չէ: Բայց հարց է՝ Հայաստանին իրանա-ադրբեջանական նորմալ հարաբերություններն են ձեռնտու՞, թե՞ պայմանականորեն ասած՝ Իրան-Թուրան պատերազմը»,- գրել է Վահրամ Աթանեսյանը։ :

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել

Հաջորդը

Մեծ ցավով ենք ընդունել նախագահ Ռայիսիի ողբերգական մահվան լուրը. Սուրեն Պապիկյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ավազակություն կատարելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Չորս անհայտ անձանց կողմից Երևան քաղաքի Փափազյան փողոցում գործող ծրագրավորմամբ զբաղվող կազմակերպության գրասենյակի աշխատակիցներից զենքի ու դանակի սպառնալիքով…
Դիտել

Գոռ Սահակյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։ Բուլղարիայի…
Դիտել

Կրակի ինտենսիվությունը ժամը 11:20-ի դրությամբ նվազել է. ՊՆ

Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի ինտենսիվությունը ժամը 11:20-ի դրությամբ նվազել է: Իրադրության զարգացման վերաբերյալ պաշտպանության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share