Միամիտ է մտածել, որ Արևմուտքի քայլերը կամրապնդեն ՀՀ անվտանգությունը․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է իբր սպրդած գաղտնի փաստաթղթերի բովանդակությունը, ըստ որի՝ ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստան-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպման շրջանակներում Հայաստանին ռազմաքաղաքական աջակցության ծրագիր է մշակվել։ 

Զախարովան նշել է․ «Ակնկալում ենք ՀՀ իշխանությունների հստակ արձագանքը այս վկայությունների վերաբերյալ։ Չենք զարմանա, որ այդ փաստաթղթի ծրագրերը, ըստ որի՝ ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմաբազան և ՌԴ սահմանապահները պետք է փոխարինվեն ԱՄՆ-ԵՄ-ՆԱՏՕ մասնագետներով, ԱՄՆ-ԵՄ կողմից ՀՀ սահմանին Իրանի և Ադրբեջանի դեմ հրահրիչ աշխատանքները, ՀՀ կրիտիկական նշանակության ենթակառուցվածքների ու էներգոհամակարգի վերակողմնորոշումը, դեմոնտաժելով Մեծամորի ԱԷԿ–ը, իրապես ՀՀ-ին հարկադրվում էին Վաշինգտոնի ու Բրյուսելի կողմից՝ քանդելով ՌԴ-ՀՀ կապերը թե՛ անվտանգության թե՛ տնտեսական առումներով։ Արևմտականները ցանկանում են նաև կռվեցնել հարևաններին, և Հայաստանը պետք է լինի գործիք, որով ԱՄՆ-ԵՄ–ը ցանկանում են նոր հրդեհ սկսել տարածաշրջանում։ Միամիտ է մտածել, որ Արևմուտքի քայլերը կամրապնդեն ՀՀ անվտանգությունը, տնտեսությունը, հակառակը, նրան ցանկանում են զրկել ազգայինից՝ պաշտպանությունից, տնտեսությունից, էներգետիկայից և փոխարենը տալ անիրագործելի ճանապարհային քարտեզներ ու, սեփական կոնյուկտուրային հարցերը լուծելով, սեփական խաղը խաղալով, հետո լքեն Հայաստանին»։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի

Հաջորդը

Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի

Առնչվող նյութեր
Դիտել

ՄԻՊ հայտարարությունը

Մայիսի 10-ին իրականացված արագ արձագանքման այցերի և վերջին օրերին կատարված ԶԼՄ-ների հրապարակումների մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ ամփոփ. Պաշտպանի աշխատակազմի…
Դիտել

Մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է. ՀՀ վարչապետ

Ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով սկսված մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է:  Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ…
Դիտել

Դատախազությունը պահանջում է Սեյրան Օհանյանից և փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձել ավելի քան 1 մլրդ դրամի ենթադրյալ ապօրինի գույք

Հակակոռուպցիոն դատարանը դեկտեմբերին կսկսի ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գործով քննությունը: Տեղեկությունը…
Դիտել

Վերականգնվել է պետությանը պատճառած վնասից 43 մլն դրամը. ԱԱԾ

Եռամսյակային ամփոփագիր 2023թ. հունվար-մարտ ամիսներին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրավասու այլ մարմիններին սկզբնական տեղեկատվություն փոխանցելու, ինչպես նաև…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share