Միրզոյանը շեշտել է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ նկրտումների զսպման անհրաժեշտությունը

Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման  հարցերով պետնախարար Ջեյմս Քլևերլիի հետ։

Հեռախոսազանգի ընթացքում երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարնները քննարկել են Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը:

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ-ն բազմիցս, այդ թվում՝ Լաչինի միջանցքի՝ ավելի քան 9 ամիս տևած ապօրինի արգելափակման ընթացքում ահազանգել է Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի բացահայտ մտադրության մասին՝ հավելելով, որ միջազգային հանրությունը փաստացիորեն չկարողացավ գործուն քայլերով կանխել այդ մտադրության իրականացումը:

Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակին, դրա հետևանքով առաջացած հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին և միջազգային գործընկերների հետ այդ հարցում փոխգործակցությանը:

Անդրադառնալով տարածաշրջանում ընդհանուր անվտանգային իրավիճակին՝ նախարար Միրզոյանը շեշտել է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նկրտումների զսպման անհրաժեշտությունը: Այս առումով կարևորվել է Գրանադայում հոկտեմբերի 5-ին կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության հիմնական ուղերձներին գործընկերների աջակցությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ՄԹ երկկողմ օրակարգի ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները կարելի է համարել ռազմավարական

Հաջորդը

Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է Կարո Փայլանին

Առնչվող նյութեր
Դիտել

Պուտինն ու Շարլ Միշելը քննարկել են Ղարաբաղի հարցը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրականացման…
Դիտել

ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մայիսի 1-4-ն Արլինգթոնում (ԱՄՆ Վիրջինիա…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share