Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Բաշար Ալ-Ասադին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է.

«Իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին Սիրիայի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Հայաստանը խորապես արժևորում է Սիրիայի հետ բարեկամության, վստահության, փոխադարձ հարգանքի վրա խարսխված բարեկամական հարաբերությունները, որոնք ամուր հիմք են հանդիսանում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում փոխշահավետ և արդյունավետ համագործակցությունը զարգացնելու համար:

Լիահույս եմ, որ այս դժվարին օրերին, երբ պետությունների ու ազգերի խաղաղ գոյակցությունն ու ներդաշնակ փոխգործակցությունը լրջորեն վտանգված են, հայ-սիրիական դարերով փորձված բարեկամական հարաբերությունները կշարունակեն փոխադարձ վստահության ու կառուցողականության օրինակ ծառայել միջազգային հարաբերությունների ոլորտում:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղ և բարեկեցիկ կյանք»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են ԼՂ-ից ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրս գալու գործընթացի մեկնարկի մասին

Հաջորդը

Ռուսները հեռանում են Արցախից

Առնչվող նյութեր
Դիտել

Հարավային Կորեան միջուկային զենքի կարիք չունի

Հարավային Կորեան միջուկային զենքի կարիք չունի Հյուսիսային Կորեայի կողմից սպառնալիքը զսպելու համար. CNN-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է…
Դիտել

Ադրբեջանը, Ռուսաստանը և Իրանը ստորագրել են Բաքվի հռչակագիրը

Այսօր Բաքվում տեղի է ունեցել «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի զարգացման հեռանկարների վերաբերյալ Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի պաշտոնատար անձանց մասնակցությամբ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share