Նոյեմբերի 9-ի հայտարարության սկզբունքային կետերը չեն իրականացվել․ Խանդանյան

ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության սկզբունքային կետերը՝ կապված Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ապահովման հետ, չեն իրականացվել, խափանվել են, և այստեղ լեգիտիմ հարցեր և մտահոգություններ են առաջանում։ Նա հիշեցրել է, որ այդ հայտարարության երաշխավորող կողմը ՌԴ-ն է եղել․

«Կա բանակցային որոշակի տրամաբանություն և գործընթաց։ Շատ կարևոր է, որ բանակցությունները կրկին չվերադառնան զրոյական կետի։ Հայկական կողմը միշտ պատրաստ է բանակցությունների․ Ադրբեջանն է խուսափում դրանից»,- նշել է նա։

ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան էլ հավելել է, որ վստահությունը բխում է իրողությունից. «Հարթակների հետ կապված՝ նշել ենք, որ Հայաստանի համար առաջնայինն այն է, որ սկզբունքները պահպանվեն այն հարթակներում, որտեղ տեղի կունենան բանակցությունները։ Սկզբունքները, հիշեցնեմ, տարածքային ամբողջականության ճանաչումն է, ճանապարհների ապաշրջափակումը՝ սուվերենության սկզբունքով։ Այս սկզբունքների պահպանության դեպքում մենք չենք տարանջատում հարթակները»,- ասել է նա։

Հովհաննիսյանը հարցին՝ չի՞ նշանակում, որ ՀՀ-ն ՌԴ-ին դուրս է մղում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցից, ասել է. «Մենք որևէ մեկին որևէ տեղից դուրս չենք մղում։ Եթե պրոցեսների ընթացքում ինչ-որ գործընկերներ դուրս են մղվում կամ չեն մասնակցում որևէ խոսակցության, չի կարելի մեկնաբանել, թե մենք ենք դուրս մղում»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում կբարձանա 9-11 աստիճանով

Հաջորդը

32 ռազմագերի արդեն Հայաստանում է. Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր…
Դիտել

Երուսաղեմի ստատուս քվոյի փոփոխության փորձ է տեղի ունենում․ Վահան Կոստանյան

Հայաստանի Հանրապետության  արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն անդրադարձել է Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կոչվող կալվածքում ստեղծված…
Դիտել

Քանի դեռ ժողովուրդը կանգնած է իշխանության մեջքին, Հայաստանը բանակցային գործընթացում պինդ է. Ալեն Սիմոնյան

«Ամեն անգամ ոչ միայն զորք կուտակելով, այլև մեր դիրքերի վրա, մեր սահմաններին, մեր տարածք ներխուժելով փորձ է կատարվում…
Դիտել

Արցախի քաղաքական և քաղաքացիական ուժերի կոչին արդեն միացել է 200-ից ավելի կազմակերպություն

Արցախի Հանրապետության քաղաքական և քաղաքացիական ուժերի՝ միջազգային հանրությանն ուղղված կոչին արդեն միացել են 200-ից ավելի կազմակերպություններ 2023 թվականի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share