Երուսաղեմի ստատուս քվոյի փոփոխության փորձ է տեղի ունենում․ Վահան Կոստանյան

Հայաստանի Հանրապետության  արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն անդրադարձել է Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կոչվող կալվածքում ստեղծված իրավիճակին՝ այդ ամենը կապելով նաև Երուսաղեմի ստատուս քվոն փոխելու փորձերի հետ։  Այս մասին Վահան Կոստանյանն ասել է լրագրողների հետ զրույցում՝ շեշտելով, որ խնդրի շուրջ ԱԳՆ-ն քննարկումներ է ունենում տարբեր միջազգային գործընկերների հետ հանդիպումների ժամանակ։ 

«Այստեղ խնդիրը շատ ավելի խորն է, քան մեր քաղաքացիների կամ հայրենակիցների անվտանգությունը։ Երուսաղեմի ստատուս քվոյի փոփոխության փորձ է տեղի ունենում, ինչի մասին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը խնդրով հետաքրքրված տարբեր գործընկերների հետ հանդիպումներում բարձրաձայնում է։ Այդ մասին խոսվում է նաև բազմակողմ հարթակներում»,- նշել է փոխնախարարը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ-ի և Եվրամիության հետ Երևանի գործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ․ Մհեր Գրիգորյան

Հաջորդը

Այս պահին սպասում ենք ադրբեջանական կողմի պատասխանին․ Կոստանյան

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախում իրավիճակը կայուն է

Պայմանավորված ՀՀ տարբեր հատվածներում ադրբեջանական կողմի ագրեսիվ ռազմական ակտիվ գործողություններով` տեղեկացնում ենք, որ ժամը 01:50-ի դրությամբ Արցախի շփման…
Դիտել

Այսօր և վաղը սպասվում են տեղումներ. որոշ հատվածներում ձյան տեսքով

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է. Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 22-ին և 23-ին…
Դիտել

ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ ՄԻՊ հանձնարարությամբ նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ նախաձեռնվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share