Նոյեմբերի 9-ի հայտարարությունը պատերազմը կանգնեցնելու հինգերորդ փորձն էր. Փաշինյան

«2020թ․ նոյեմբերի 9-ին ես ստորագրեցի ղարաբաղյան երկրորդ պատերազմը կանգնեցնելու մասին ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարությունը»․ այս մասին այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պատասխանեց հարցին՝ ինչու փաստաթուղթն ստորագրեց, և պատերազմը կանգ առավ հենց նոյեմբերի 9-ին․

«Այստեղ, իհարկե, շրջադարձային դեր խաղաց Շուշիի անկման գործընթացը։ Էականն այստեղ ոչ միայն Շուշիի խորհրդանշական արժեքն է, այլև՝ ռազմավարական։ Շուշիի կորստից հետո, ըստ էության, հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը, անխուսափելիորեն պիտի ուժեղանար ճնշումը ԼՂ Մարտունու վրա, և, որ ամենակարևորն է, մեր շուրջ 25000 զինվոր կհայտնվեին շրջափակման մեջ ընկնելու վտանգի տակ»,- ասաց վարչապետը և ընդգծեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը պատերազմը կանգնեցնելու հինգերորդ փորձն էր․ «Առաջին նման խոսակցությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 7-ին, երբ ծննդյան օրվա առիթով զանգահարել էի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանը Մարտունու, Շուշիի և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊՆ

Հաջորդը

Չհամաձայնվեցի, որ Մեղրիում խաղաղապահներ տեղակայվեն․ վարչապետ

Առնչվող նյութեր
Դիտել

Չհայտարարագրված ծխախոտի արտահանման փորձի դեպքեր են բացահայտվել․ կան կալանավորվածներ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել են Հայաստանից խոշոր…
Դիտել

ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Արարատ…
Դիտել

Վստահ եմ, որ ՌԱԿ-ն առաջիկայում առավել ակտիվ կշարունակի իր քաղաքական գործունեությունը. վարչապետ

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել ՌԱԿ 29-րդ համագումարի մասնակիցներին։ «Ռամկավար ազատական կուսակցության հարգելի ղեկավարներ և ներկայացուցիչներ,…
Դիտել

Զինծառայողներին տեղափոխող մեքենան 15 մետր գլորվել է․ հոսպիտալ է տեղափոխվել 4 զինծառայող

2023թ․ մարտի 15-ին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է տեղափոխվել 4 զինծառայող, որոնցից երեքի վիճակը եղել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share