Օրինախախտ գործողությունների համար «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի երեք ծառայող պատժվել է

ՀՀ  ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ներքին անվտանգության բաժնում իրականացված ծառայողական քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի 3 ծառայողների կողմից իրենց ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ: 

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի որոշմամբ նշանակված ծառայողական քննության արդյունքներով պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Մ․Դ․-ն, վերազանցելով իր ծառայողական լիազորությունները, «իրեն արտոնյալ զգացող» կալանավորված անձին զբոսանքից խուց տեղափոխելուց հետո տևական ժամանակ բաց է թողել վերջինիս խցի դուռը՝ մյուս խցերում պահվող ազատազրկված անձանց նկատմամբ ընդգծելով և ամրապնդելով տվյալ կալանավորված անձի «առավելությունը» և իր գործողություններով արատավորելով քրեակատարողական ծառայողի պատիվն ու հեղինակությունը։ Բացի այդ՝ Մ․Դ․-ն՝ որպես պահակետի ավագ, չի իրականացրել հսկողություն իր ծառայակիցների կողմից իրենց պարտականությունները կատարելու նկատմամբ։ 

Նույն բաժնի կրտսեր խմբի ծառայողներ Ս․Ս․-ն և Գ․Բ․-ն ևս ոչ պատշաճ են կատարել իրենց ծառայողական պարտականությունները, մասնավորապես տևական ժամանակ չեն իրականացրել հսկողություն խցերում տիրող իրավիճակի նկատմամբ, չեն ստուգել խցերի դռների փականները և չեն ձեռնարկել որևէ միջոց դեպի զբոսահրապարակներ տանող դուռը փակ պահելու ուղղությամբ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի որոշմամբ Մ․Դ․-ի նկատմամբ կիրառվել է «Ծառայության դադարեցում», իսկ Ս․Ս․-ի և Գ․Բ․-ի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը:

Քրեակատարողական ծառայությունը հետամուտ է լինելու ծառայողների կողմից օրինախախտ գործողությունների կանխմանն ու վերացմանը։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի և Սեբաստիան Լըկորնյուի առանձնազրույցը

Հաջորդը

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2027թ. ԱԱ նախընտրական առաջին փուլում հաղթեց Ալբանիային

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախահայությունն էթնիկ զտման վտանգի առջև է կանգնած. ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի մոտ ադրբեջանական հսկիչ-անցագրային կետի ստեղծմանը։ «Սա պետք է մտահոգի նաև…
Դիտել

Կասեցվել է հացի 3 արտադրամասի գործունեություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատերեր…
Դիտել

Բոլորի նկատմամբ վերաբերմունքը լինելու է նույնը․ ՊԵԿ նախագահ

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն անդրադարձել է «Ալեքս տեքստիլ» ընկերության կողմից հարկեր թաքցնելու դեպքերի բացահայտմանը, ինչի հետևանքով հարուցվել…
Դիտել

Անահիտ Ավանեսյանն այցելել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, ծանոթացել իրականացվող բարեկարգման և վերանորոգման աշխատանքների ընթացքին: Կենտրոնի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share