Բոլորի նկատմամբ վերաբերմունքը լինելու է նույնը․ ՊԵԿ նախագահ

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն անդրադարձել է «Ալեքս տեքստիլ» ընկերության կողմից հարկեր թաքցնելու դեպքերի բացահայտմանը, ինչի հետևանքով հարուցվել է քրեական վարույթ. «Նույն գործի մասին է խոսքը, որի շրջանակներում մենք սերվերներ էինք հայտնաբերել, որտեղ տարբեր տնտեսվարող սուբյեկտների թաքցված շրջանառություն կար»։

Բադասյանը հիշեցրեց, որ երբ «Նոր զովք» սուպերմարկետների ցանցում բացահայտել էին նման դեպք, մեղադրանքներ եղան, թե սա հիմնական մրցակից գործարարի կողմից է կազմակերպված. «Իհարկե, այդ ամենը ժպիտ էր առաջացնում, բայց, բնականաբար, մենք որևէ բան չէինք կարող անել, որ այդ սերվերներում հայտնվեին տվյալ գործարարին պատկանող ընկերություններից մեկի շրջանառության վերաբերյալ տեղեկություններ»։

Ըստ Բադասյանի՝ բոլոր տնտեսվարողներն, անկախ իրենց քաղաքական պատկանելությունից ու հայացքներից, կապերից, պետք է իմանան՝ եթե հայտնաբերվեց ստվերային շրջանառություն, եթե կատարեցին հարկային իրավախախտում, բոլորի նկատմամբ վերաբերմունքը լինելու է նույնը։

Ըստ Բադասյանի՝ այդ սերվերները կազմակերպվել են հատուկ կապի միջոցով, որպեսզի ոչ մի կերպ վերահսկելի չլինեն. «Հեշտ չի հայտնաբերելը, և մենք հսկայական, երկար ամիսների նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացրել, որ հասնենք նպատակին։ Ինֆորմացիաներ ունենք շատ տարբեր սուբյեկտների հետ կապված՝ ոչ միայն առևտրային ցանցերի, բայց ես հիմա չեմ պատրաստվում այդ մասին խոսել»։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մայիսի 1-ից հուլիսի 7-ը վարժական հավաքներ կանցկացվեն

Հաջորդը

Պետական պաշտոնն ու դիրքը որոշակի հանրային վարքագիծ են ենթադրում․ ԿԳՄՍ նախարար

Առնչվող նյութեր
Դիտել

Ինչու է դադարեցվել UNICEF-ի ներկայացուցչի պաշտոնավարումը․ԱԳՆ մամուլի խոսնակի պարզաբանումը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Արմենպրես»–ի խնդրանքով մեկնաբանել է ՀՀ կառավարության՝  Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի…
Դիտել

Տեղի են ունեցել Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման ուսումնական վարժանքները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության բաժնում ամիսը մեկ անգամ բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Կարեն Աղաջանյանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share