Տեղի են ունեցել Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման ուսումնական վարժանքները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության բաժնում ամիսը մեկ անգամ բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Կարեն Աղաջանյանի և նրա տեղակալ, արդարադատության գնդապետ Արտակ Հարությունյանի անմիջական հսկողությամբ անցկացվում է շարային ստուգատես համազգեստի կրման, հատուկ միջոցների և զենքերի կիրառման կարգը ստուգելու նպատակով:

Շարային ստուգատեսից բացի՝ մշտապես իրականացվում են նաև մարմնամարզական, ձեռնամարտի վարժանքներ և այլ ուսումնական պարապմունքներ՝ նշյալ բաժնի ծառայողների ֆիզիկական և մարտական պատրաստվածությունն անհրաժեշտ վիճակում պահելու և է՛լ ավելի բարելավելու համար: 

Ուսումնավարժանքներն օգնում են կատարելագործելու քրեակատարողական հիմնարկներում ենթադրյալ արտակարգ իրավիճակներում հատուկ նշանակության բաժնի ծառայողների արագ կողմնորոշվելու, արձագանքելու և գործելու հմտությունները: 

Հավելենք, որ Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանումն իրականացնում է արագ արձագանքման աշխատանքներ՝ քրեակատարողական հիմնարկներում արտակարգ իրավիճակներ առաջանալիս ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու նպատակով, ինչպես նաև աջակցում է քրեակատարողական հիմնարկների արտաքին պահպանության, ներքին կանոնակարգի պահպանմանն ուղղված գործառույթների և ազատազրկված անձանց փոխադրումների իրականացմանը: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել ադրբեջանցի զինվորականների տեղաշարժերի կապակցությամբ

Հաջորդը

Ինչու են վատացել հայազգի մեծահարուստ «խոպանչիներն» ու ազգային կուսակցության անվան տակ ծվարած գործիչները

Առնչվող նյութեր
Դիտել

Հռոմի ստատուտի վավերացումը առնչություն չունի ՌԴ-ի հետ հարաբերությունների տեսանկյունից. Աղաջանյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է, թե Հռոմի կանոնադրության վավերացումը որևէ առնչություն չունի Ռուսաստանի հետ Հայաստանի…
Դիտել

Հավաքներից խուսափելու համար քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 45 անձի նկատմամբ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳ վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ մի շարք անձինք, հաշվառված լինելով ՀՀ ԶՈՒ պահեստազորում,…
Դիտել

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում պահվող հայերին: Հունիսին կայացած հերթական տեսակցության ընթացքում ԿԽՄԿ ներկայացուցիչները…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share