Արցախահայությունն էթնիկ զտման վտանգի առջև է կանգնած. ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի մոտ ադրբեջանական հսկիչ-անցագրային կետի ստեղծմանը։

«Սա պետք է մտահոգի նաև միջազգային հանրությանը»,- ասել է նա՝ լրագրողների հետ ճեպազրույցում։

Ըստ ՄԻՊ-ի՝ արցախահայությունն էթնիկ զտման վտանգի առջև է կանգնած. «Ես փորձում եմ ամեն կերպ բարձրաձայնել այդ խնդիրները` բոլոր դերակատարների հետ քննարկումների շրջանակներում։ Սակայն այս հարցում բոլորս մեր ջանքերը պետք է մեկտեղենք»,–շեշտել է նա՝ հավելով,- «Պետական մարմինների համար փաստաթղթեր են նախապատրաստվում, որ համատեղ ուժերով կարողանանք խնդրին լուծում տալ։ Փորձել եմ նաև խնդրի լուծման առաջարկներ գտնել և առաջիկայում դրանք կներկայացնեմ պետական մարմիններին։ Բացի այդ, միջազգային հանրությունը պետք է հստակ գնահատականներ տա»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պահանջում ենք ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետություններից իրականացնել ՄԱԿ-ի կանոնադրությամբ ստանձնած իրենց պարտավորությունները. ԱՀ ԱԳՆ

Հաջորդը

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետը քննարկել են Սյունիքում ստեղծված իրավիճակը

Տեղի է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի եւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը։ Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը…
Դիտել

Արմեն Սարգսյանը՝ Մարտի 1-ի մասին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղիկներ են դրվել Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցել 2008թ. մարտի…
Դիտել

ՊՆ-ն հերքում է

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մամուլում հրապարակված տեղեկատվությունը, թե ապրիլի 8-ին Երևան է ժամանել ադրբեջանաթուրքական պատվիրակություն, իրականությանը…
Դիտել

Երևանի «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում մի քանի ավտոմեքենա է բախվել․ կա զոհ

Մայիսի 20-ին, ժամը 14:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում տեղի է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share