Պաշտոնյաները նվերներ ստանալու իրավունք չունեն, պետք է կարողանանք ապրել այս կանոններով․ Փաշինյան

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց օրենքների փաթեթին, որով առաջարկվում է սահմանել հանրային ծառայողների և պաշտոնյաների կողմից ստացած նվերների տնօրինման հետ կապված կարգավորումները:

Ըստ նախագծի՝ հանրային ծառայողներին և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց հանձնված նվերները դառնում են պետական կամ համայնքային սեփականություն: Եթե պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, գործուղումների շրջանակներում կամ դրանց ժամանակ տրվող նվերները (նաև՝ արարողակարգային) իրենց արժողությամբ գերազանցում են 60 հազար դրամը, դրանք համարվում են պետական կամ համայնքային սեփականություն, և հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են սահմանված կարգով դրանք հանձնել պետությանը կամ համայնքին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ թեման բավական բարդ է. «Բազմաթիվ խնդիրների ու բարդությունների ենք հանդիպել համակարգը մշակելիս։ Ի սկզբանե թեմա կար, որ արարողակարգային նվերները պետք է օտարվեն, բայց արձանագրեցինք, որ դրա հետ պետության պատմությունը ցաքուցրիվ կանենք, ու որևէ հետագիծ չի մնա, նաև այլ խնդիրների էլ ենք բախվում, բայց  մի բան ակնհայտ է, որ մենք մեր ընդհանուր հակակոռուպցիոն ու բարեվարքության քաղաքականության մեջ պետք է գնանք շատ կոնկրետ սահմանափակումների»։

Նա ասաց, որ հարկավոր է նախ և առաջ սահմանել, թե ինչ է նվերը։

«Եթե ինչ-որ մեկը գա, ինձ ասի՝ «բերել եմ իմ գրած գիրքն ու բրոշյուրը, ուզում եմ նվիրել ձեզ», գիրքը կարելի՞ է վերցնել, թե՞ չէ։ Այնքան հարցեր կան, որ ամիսներով, նույնիսկ տարիներով քննարկում ենք․ պետք է բոլոր դեպքերը կարողանանք սահմանել», – նշեց նա։

Ըստ վարչապետի՝ մի բան ակնհայտ է՝ պաշտոնյաները նվերներ ստանալու իրավունք չունեն, պաշտոնյաներին նվեր տալ չի կարելի. «Պետք է դա դառնա մեր կյանքի ամենօրյա ընկալումը, պետք է կարողանանք ապրել այս կանոններով», – շեշտեց նա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևանի 40-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ դատարանի մոտ 54-ամյա տղամարդու նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

Հաջորդը

Մեսսին աջակցել է Նեյմարին

Առնչվող նյութեր
Դիտել

Ինչպիսին է լինլելու Առողջության համապարփակ ապահովագրությունը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Առողջության համապարփակ ապահովագրության մասին։ Նախարարը նշել է,…
Դիտել

Նազելի Բաղդասարյանը նոր պաշտոն ունի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին»…
Դիտել

Գործընթացը նման է փակուղայինի, դա մեծացնում է մարտական գործողությունների հավանականությունը. Տիգրան Աբրահամյան

ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը…
Դիտել

Ալեն Սիմոնյանը աշխատանքային եռօրյա այցով Կատարում է

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային եռօրյա այցով Կատարի Պետությունում է: Հունվարի 24-ին ՀՀ ԱԺ նախագահի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share