Պաշտոնյաները նվերներ ստանալու իրավունք չունեն, պետք է կարողանանք ապրել այս կանոններով․ Փաշինյան

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց օրենքների փաթեթին, որով առաջարկվում է սահմանել հանրային ծառայողների և պաշտոնյաների կողմից ստացած նվերների տնօրինման հետ կապված կարգավորումները:

Ըստ նախագծի՝ հանրային ծառայողներին և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց հանձնված նվերները դառնում են պետական կամ համայնքային սեփականություն: Եթե պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, գործուղումների շրջանակներում կամ դրանց ժամանակ տրվող նվերները (նաև՝ արարողակարգային) իրենց արժողությամբ գերազանցում են 60 հազար դրամը, դրանք համարվում են պետական կամ համայնքային սեփականություն, և հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են սահմանված կարգով դրանք հանձնել պետությանը կամ համայնքին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ թեման բավական բարդ է. «Բազմաթիվ խնդիրների ու բարդությունների ենք հանդիպել համակարգը մշակելիս։ Ի սկզբանե թեմա կար, որ արարողակարգային նվերները պետք է օտարվեն, բայց արձանագրեցինք, որ դրա հետ պետության պատմությունը ցաքուցրիվ կանենք, ու որևէ հետագիծ չի մնա, նաև այլ խնդիրների էլ ենք բախվում, բայց  մի բան ակնհայտ է, որ մենք մեր ընդհանուր հակակոռուպցիոն ու բարեվարքության քաղաքականության մեջ պետք է գնանք շատ կոնկրետ սահմանափակումների»։

Նա ասաց, որ հարկավոր է նախ և առաջ սահմանել, թե ինչ է նվերը։

«Եթե ինչ-որ մեկը գա, ինձ ասի՝ «բերել եմ իմ գրած գիրքն ու բրոշյուրը, ուզում եմ նվիրել ձեզ», գիրքը կարելի՞ է վերցնել, թե՞ չէ։ Այնքան հարցեր կան, որ ամիսներով, նույնիսկ տարիներով քննարկում ենք․ պետք է բոլոր դեպքերը կարողանանք սահմանել», – նշեց նա։

Ըստ վարչապետի՝ մի բան ակնհայտ է՝ պաշտոնյաները նվերներ ստանալու իրավունք չունեն, պաշտոնյաներին նվեր տալ չի կարելի. «Պետք է դա դառնա մեր կյանքի ամենօրյա ընկալումը, պետք է կարողանանք ապրել այս կանոններով», – շեշտեց նա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևանի 40-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ դատարանի մոտ 54-ամյա տղամարդու նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

Հաջորդը

Մեսսին աջակցել է Նեյմարին

Առնչվող նյութեր
Դիտել

Դրամի արժեզրկումը տնտեսության արտացոլանքն է.Կառլեն Խաչատրյան (տեսանյութ)

Վերջին ամիսներին արձանագարվեց դրամի բավական արագ արժեզրկում: Իշխանության ներկայացուցիչները ազգային արժույթի արժեզրկումը պայմանավորեցին համաշխարհային տնտեսության եւ ֆինանսական գործոններով:…
Դիտել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Առաջին Հանրապետության տոնի առթիվ:…
Դիտել

Ոչ մի ներքին հարցով տասնամյակներ շարունակ չեն զբաղվել միջազգային կառույցները. Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share