ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Առաջին Հանրապետության տոնի առթիվ:

Հանրապետության քաղաքացի լինելը, որքան էլ այդ ժամանակների համար անծանոթ իրողություն էր, այնուամենայնիվ, նոր դարաշրջանի սկիզբն էր, որն անշրջելի էր լինելու ժողովրդավարության եւ մեր օրերի Հանրապետությանը հասնելու համար:

Մեր ժողովրդի համար օրհասական պահին ստեղծված Հանրապետությունը ինքնակազմակերպման, ընտրությունների միջոցով կամարտահայտության եւ ազատատենչության կարեւոր մարմնավորումն էր:

Ամեն տարի այս օրը մենք հպարտությամբ ենք հիշում 1918 թվականի մայիսի 28-ին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերը, մեր հերոսներին, որոնց անհավանական սխրանքները փառավորում են մեր ինքնությունը, սնում մեր էությունը: Եվ ինչպես մեր գոյամարտի վերաբերյալ տարբեր աշխատություններում է գրված. «Ճակատամարտը շահված էր, Հայաստանը՝ փրկված»:

Առաջին Հանրապետությունը երկար կյանք չունեցավ, բայց անուրանալի դասեր թողեց հայոց պատմության էջերում, որոնք ուսումնասիրման, առերեսման եւ խորհելու մեծ հնարավորություն են տալիս սերունդներին:

1918 թվականը մեր երկրի վերածննդի խորհրդանիշն է ու ժառանգությունը, մեր պետականության հիմնաքարը, որի դրական եւ մնայուն արժեքները պահպանելու եւ ամրացնելու պատասխանատվություն ունենք:

Շնորհավոր տոնդ Հայաստանի Առաջին Հանրապետություն, հարգանք եւ խոնարհում պետականության ճանապարհին ընկած հերոսների եւ այն կերտող պետական գործիչների հիշատակին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Սարդարապատի հուշահամալիր

Հաջորդը

Ադրբեջանի բանտերում պահվող հայ ռազմագերիների թիվը շարունակաբար ավելանում է, նրանց բոլորին ազատ արձակելու փոխարեն․ Մարուքյան

Առնչվող նյութեր
Դիտել

Գեղարքունիքի մարզպետը Հայկական Կարմիր խաչի գործադիր տնօրենին է ներկայացրել հրետակոծված բնակավայերում խնդիրները

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանին և Հայկական Կարմիր խաչի…
Դիտել

Ովքեր կարող են ընդգրկվել գերիների և անհետ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի կազմում

«ՀՀ վարչապետի 2022 թվականի հոկտեմբերի 20-ի «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական…
Դիտել

Ադրբեջանական զինուժը Մարտակերտի և Մարտունու շրջաններում խախտել է հրադադարը

Օգոստոսի 22- ին, ժամը 06:00-ից 07։00֊ն ընկած ժամանակահատվածում սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի և Մարտունու շրջաններում խախտել է հրադադարը`…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share