Պայթյուն Կոմիտասի պողոտայում. կան տուժածներ

Հուլիսի 3-ին, ժամը 22։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտա թիվ 54/1 հասցեում գտնվող ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Ըստ նախնական տվյալների՝ ավտոտնակում տեղի է ունեցել 20 կգ-անոց հեղուկ գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել է երկու քարաշեն ավտոտնակ. կա տուժած:

Փրկարարները տուժածին (Հ. Գ., ծնված 1945 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Փրկարարները փլատակներում իրականացրել են որոնողական աշխատանքներ, այլ տուժած քաղաքացիներ չեն հայտնաբերվել:

Վնասվել են մոտակայքում կայանած տրանսպորտային միջոցները և բազմաբնակարան շենքի պատուհանները:
Փրկարարներն իրականացրել են անվտանգության միջոցառումներ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը. ՊԲ

Հաջորդը

Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում

Առնչվող նյութեր
Դիտել

Վերացվել են քրեակատարողական հիմնարկներում հանձնուքներին վերաբերող սահմանափակումները

Վերացվել են քրեակատարողական հիմնարկներում տեսակցություններին և հանձնուքներին վերաբերող սահմանափակումները. Մայիսի 1-ից կգործի ընդհանուր կարգը։ Այսօր՝ ապրիլի 28-ին, Կառավարության…
Դիտել

Տիգրան Ավինյանը՝ Երևանի փոխքաղաքապետ․ հարցը կքննարկվի Երևանի ավագանու առաջիկա նիստում

Երևանի ավագանին սեպտեմբերի 13-ի նիստում կքննարկի ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share