ՊԲ-ն հերքում է, թե ճնշում է Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ համապատասխան ստորաբաժանումները պարբերաբար ճնշում են Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը, ինչի հետևանքով  ստեղծվում է լուրջ սպառնալիք թռիչքների անվտանգությանը, բացարձակ կեղծիք է։

Ադրբեջանի ՊՆ֊ն հայտարարում է, թե իբր վերջին նման միջադեպն արձանագրվել է հուլիսի 13֊ին, երբ ՊԲ համապատասխան ստորաբաժանման ռադիոճնշման հետևանքով խափանվել են ժամը 11։54֊12։07  Զանգիլան֊Ֆիզուլի, իսկ ժամը 13։02֊13։17  Ֆիզուլի֊Բաքու երթուղով  չվերթներ իրականացնող օդանավերի  GPS տեղորոշման համակարգերը, այնինչ հիշյալ երթուղիներով թռիչքներ իրականացնող օդանավերը  կարիք չունեն հատել շփման գիծը, հետևաբար չեն կարող հայտնվել  ՊԲ ռադիոճնշման միջոցների ազդեցության ներքո։
Ավելորդ չէ նշել, որ 2020 թ. պատերազմական գործողությունների ողջ ընթացքում  և դրանից հետո  հենց ադրբեջանական կողմն է հետևողական կերպով թիրախավորում Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքը` արգելափակելով Լաչինի միջանցքը,  խափանելով գազի և էլեկտրականության մատակարարման հոսքագծերը և ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը։

Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բրիտանական դեսպանության հայտարարությունը Հարավային Կովկասում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության մասին

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին է փոխանցել ԼՂ նախագահի նամակը

Առնչվող նյութեր
Դիտել

ՄԻՊ-ը հրապարակել է զեկույց բռնի տեղահանվածների հաշվառման վայրերում փաստահավաք աշխատանքների արդյունքների վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է անգլերեն արտահերթ նախնական զեկույց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառման վայրերում…
Դիտել

Ադրբեջանական զինված ուժերը քաղաքացիական բնակչության ուղղությամբ կիրառում են խոշոր տրամաչափի զենքեր, այդ թվում՝ հրետանի. ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն անդրադարձել է ԼՂ նկատմամբ ադրբեջանական ռազմական ագրեսիային։ «Ադրբեջանական զինված ուժերը քաղաքացիական բնակչության ուղղությամբ կիրառում…
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Սամանթա Փաուերն ու Յուրի Քիմը այսօր ժամանել են Հայաստան

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը և ԱՄՆ պետքարտուղարի օգնական Յուրի Քիմը այսօր ժամանել են Հայաստան։  «Փաուերը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share