ՊԵԿ նախագահը՝ Wildberries-ի խնդրի մասին

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն անդրադարձել է ռուսական Wildberries օնլայն առևտրային հարթակի շուրջ աղմուկին։

Նա նշեց, թե ՊԵԿ-ն օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, համաձայն որի՝ ԵԱՏՄ-ում գործում է էլեկտրոնային առևտրի մասով գործի ոչ թե ռեզիդենտության, այլ սպառման երկրի կանոնը. «Դա նշանակում է, որ եթե Wildberries-ը հայաստանյան սպառողին ապրանք մատակարարելիս ԱԱՀ չէր վճարում, այս տարվանից սկսած վճարում է»։ Ըստ նրա, սա արվել է այդ ընկերությանը հավասար դաշտ բերելու նպատակով։

Նա նշել է, թե ՊԵԿ-ը հետևել է, որ այդ ընկերությունը որևէ առումով չունենա որևէ առավելություն. «Տարվա սկզբից վերլուծական աշխատանքներ ենք տարել, և 3.2 մլրդ դրամի վերականգնում է տեղի ունեցել վերջերս»։

Ինչ վերաբերում է մաքսային արժեքին, ըստ Բադասյանի, կան հստակ կանոններ. «Ներկայացվում են համապատասխան փաստաթղթերը, որոնց համաձայն էլ մաքսազերծումը կատարվում է»։ Նա նշեց, որ թե խոշոր, թե միջին բիզնեսի դեպքում մաքսազերծումը կատարվում է միևնույն կերպ, ինչն էլ սահմանված է ԵԱՏՄ օրենսդրությամբ։

Բադասյանը նաև ընդգծել է, որ հագուստը կիլոգրամով մաքսազերծման թեմային. «Տարիներ շարունակ մեր համակարգը եղել է դեֆորմացված։ Երբ ասում եք կիլոգրամով, դա արտացոլում է դեֆորմացիան։ Կիլոգրամով չի մաքսազերծումը։ Երբ այդ գները եղել են, հազարավոր մրցակցային պայմաններ են խախտվել, տարբեր տնտեսվարողներ շուկայից դուրս են մնացել, որ օրինապահ վարքագիծ են դրսևորել։ Մարդիկ պետք է հասկանան, որ կիլոգրամով չի մաքսազերծումը, այլ իրենց ներկայացրած փաստաթղթերի հիման վրա»։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Այսօր Երևանում և հանրապետության մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հաջորդը

Տոտալ ֆիասկո «բախում» Բևեռի և Դաշնակցության միջև Բրյուսելում՝ երկու կաթողիկոսների օրհնությամբ

Առնչվող նյութեր
Դիտել

Գյումրի-Երևան էլեկտրագնացքը բախվել է բեռնատարին

Ապրիլի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Գյումրի-Երևան երթուղով երթևեկող էլեկտրագնացքը բախվել է երկաթուղային գծերը չպարզված կարգով…
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Շահրամանյանը եթե չի ստորագրել ԼՂՀ-ն լուծարելու փաստաթուղթը, այդ դեպքում ինչո՞ւ է գտնվում Հայաստանում. Անդրանիկ Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե Հայաստանն ուզում է, որ ԼՂ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share