Պետական աջակցություն՝ սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու համար. արդեն հաստատվել է 220 հայտ

Հանրապետությունում 2022 թվականից իրականացվող սահմանամերձ գյուղերում պետության ֆինանսավորմամբ սեփական տուն կառուցելու ծրագրի շրջանակում արդեն հաստատվել է 220 հայտ։ Նրանց թվում կան մարդիկ, որոնք պետական աջակցությամբ տրամադրվող ֆինանսական միջոցների առաջին, երկրորդ մասերը ստացել են և տուն կառուցելու գործընթացն ակտիվ փուլում է։ Ըստ ծրագրի՝ պետությունը բանկերի, ֆինանսական կառույցների միջոցով տրամադրում է մինչև 16 մլն դրամի վարկ՝ տուն կառուցելու համար։ Ամբողջ գումարը սուբսիդավորում է պետությունը։ Այսինքն՝ քաղաքացու վրա ոչ մի ֆինանսական բեռ չի դրվում։ «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը նշեց, որ դիմելիության առումով առավել ակտիվ է Տավուշի մարզը, որին հաջորդում է Սյունիքը։

«Այս ընթացքում ծրագրում կատարվել են որոշակի լավարկումներ և դրանց արդյունքում հիմա քաղաքացիների շրջանում որոշակի ակտիվություն է նկատվում։ Ծրագրի նպատակն է Հայաստանի սահմանամերձ գյուղական բնակավայրերի զարգացումը, ժողովրդագրական, ցածր երկամուտներ ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծումը, գյուղական բնակավայրերի բնակֆոնդի թարմացումը»,-ասաց Գայանե Ղարագյոզյանը։  

Այս պահին դեռ չկան ԼՂ-ից բռնի տեղահանվածների կողմից հայտեր, սակայն ակնկալվում է, որ առաջիկայում դիմելիություն կլինի նաև իրենց շրջանում։ Ծրագրի պայմանների համաձայն՝ շահառու դառնալու համար ամուսիններից մեկը պետք է լինի ՀՀ քաղաքացի։ Քանի որ հիմա շատ արցախցիներ այդ գործընթացի մեջ են, սպասվում է, որ քաղաքացիություն ստանալուց հետո իրենք նույնպես կհետաքրքրվեն այս ծրագրով։ 

Ծրագրից կարող են օգտվել գրանցված ամուսնություն ունեցող անձինք, տարիքային սահմանափակում չկա, երեխաներ ունենալու կամ չունենալու հանգամանքը ևս հաշվի չի առնվում։ Նրանք պետք է ունենան հողատարածք սահմանամերձ բնակավայրերից մեկում, ունենան նախագիծ, շինթույլտվություն։ Այդ փաստաթղթերով պետք է մոտենան բանկ ու կատարեն սովորական վարկային գործարք։ Մինչև 16 մլն-ի դեպքում քաղաքացու վարկունակությունը չի գնահատվում, քանի որ ամբողջ գումարը պետությունն է ապահովում։ Պետությունը կարող է առաջարկել նաև տան տիպային նախագծերի ցանկ, որից կարող է քաղաքացին օգտվել։

Գործընկեր բանկերի ու ֆինանսական կառույցների թիվը ներկայում 5-ն է, որոնց ցանկն ընդլայնվելու միտում կա։ 2024 թվականի համար այս ծրագրով պետությունը նախատեսում է հատկացնել 1,2 մլրդ դրամ։   

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանցի փորձագետի հրապարակած տեսանյութը կեղծ է. ՀՀ ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում

Հաջորդը

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում բռնկված հրդեհը մարվել է

Առնչվող նյութեր
Դիտել

Զոհվածների աճյունների որոնումները կրկին դադարեցվել են

Եղանակի պատճառով մարտի 13-ին դադարեցվել են ռազմագործողությունների ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Արցախի…
Դիտել

ԱՄՆ-ից ժամանած գեներալները հետևել են հայ-ամերիկյան զորավարժությունների ընթացքին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Երևանում ողջունում է 10-րդ լեռնային դիվիզիայի հրամանատար գեներալ-մայոր Գրեգորի Անդերսոնին և ԱՄՆ ցամաքային ուժերի Եվրոպայի…
Դիտել

Ադրբեջանցիները քիչ առաջ արգելել են արցախցիների մուտքը Արցախ. ԱՀ պետնախարար

Հենց նոր ադրբեջանցիները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի արգելափակված հատվածում արգելեցին արցախցիների մուտքը Արցախ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է…
Դիտել

Բանակը կարող է չենթարկվել հետ քաշվելու հրամանին․ Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ, առանց վերջնական համաձայնության և փոխադարձության սկզբունքի պահպանման, հատվածական սահմանազատումն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share