Քննարկվում է տոմսային փաթեթներից բոլոր սահմանափակումները հանելու հարցը

Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը հանվել էր նիստի օրակարգից հարցն ավելի համապարփակ քննարկելու նպատակով: Ավագանու` փետրվարի 13-ի նիստին, սակայն, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ այն կքննարկվի, բայց նախագծի մասով քվեարկությունը կհանվի:

Նախագծի քննարկման ժամանակ Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ առկա իրավիճակը գործող սակագնային տրամաբանությամբ չի կարող շարունակվել, քանի որ շարժակազմը փոփոխվել է ոչ միայն համայնքային միջոցներով: Այսօր ոլորտն էական չափով սուբսիդավորվում է համայնքային բյուջեից, և հանրությունը այսպես թե այնպես առկա տրանսպորտային համակարգի համար վճարում է: Հարցն այն է, թե որ մասն է վճարվելու ուղևորափոխադրումներից, և որ մասն է լինելու համայնքային բյուջեից:

«Այսօր սուբսիդավորման չափը Մետրոպոլիտենում, տրոլեյբուսի մասով և ավտոբուսների մասով, նախորդ տարվա օրինակով, հասել է 7 միլիարդ դրամի, և այս գումարը, երբ նայում ենք տենդենցը, գնալով աճում է, քանի որ քաղաքն անընդհատ համալրվում է, և բերվում է նոր շարժակազմ:

Այն շարժակազմը, որում մարդիկ կռացած և արժանապատվությանը վիրավորող ձևով երթևեկում էին, պետք է վերացվի: Բայց նոր շարժակազմը ենթադրում է ավելի բարձր ծախսեր»,- ասաց նա:

Սուրեն Գրիգորյանը նաև հայտարարեց, որ եթե անգամ այս տեսքով ընդունվի նախագիծը, քաղաքապետարանը դուրս չի գալու սուբսիդավորման տրամաբանությունից:

«Այսինքն՝ խոսքն այն մասին չէ, որ եկեք տրանսպորտային համակարգը կամ սակագների վերանայումը կատարենք այնպես, որպեսզի այլևս ոլորտը չսուբսիդավորվի: Մենք էլի տեսնում ենք, որ ոլորտը շարունակական սուբսիդավորման կարիք կարող է ունենալ, ուղղակի հարցն այն է, որ ամեն ինչ պետք է ունենա իր տրամաբանական սահմանը»,- ասաց նա, «ուրախալի» որակեց, որ այսօր կա նոր շարժակազմ, և այն շարունակաբար համալրվում է:

«Բայց եթե չենք ուզում 10 տարի հետո նորից կանգնենք կոտրված տաշտակի առաջ, որ նորից չհասկանանք՝ որտեղից պետք է գումար հայթայթենք, այլ ոլորտներից անհամաչափ կտրենք և ուղղենք նոր շարժակազմերի ձեռքբերմանը, մենք պետք է ունենանք նոր համակարգ, որի տրամաբանությունը հետևյալն է՝ մշտապես տրանսպորտից օգտվողների համար և խոցելի խմբերի համար տրանսպորտի սակագինը, եթե պետք է վերանայվի, պետք է վերանայվի մինիմալ կամ անգամ չվերանայվի: Իսկ այն անձանց համար, որոնք հազվադեպ են օգտվում տրանսպորտից, ում համար փոփոխությունը դրամատիկ թանկացման չի բերում, օրինակ, զբոսաշրջիկների դեպքն ամենավառ դեպքն է այս օրինակի համար, տրամաբանություն չկա, որ ուղևորափոխադրումները սուբսիդավորվեն, և պետք է այդ ուղևորափոխադրումների հաշվին հնարավորություն ունենանք գեներացնել բյուջե, որպեսզի կարողանանք մեզ թույլ տալ հիմնական տրանսպորտից օգտվող մեր երևանցիների համար տրանսպորտը սարքել որակյալ և հասանելի»,- ասաց նա:

Սուրեն Գրիգորյանը նաև հայտարարեց, որ համակարգի ներդրումը փոխկապակցում են 171 նոր՝ 8,6 մետրանոց ավտոբուսների՝ Երևան քաղաք ժամանելու հետ, որը նախատեսվում է սեպտեմբերին, հիմա ընթանում է մրցութային գործընթացը:

Քաղաքապետի տեղակալը հիշեցրեց, որ նախագիծը ենթադրում է մի քանի տոմսային փաթեթներ՝ ամսական, եռամսյակային, տարեկան, 70 րոպեի տոմս, 1-օրյա տոմս, 1-շաբաթյա տոմս, նաև մինիմալ 10 փաթեթով լիցքավորվող տոմս: Կգործի նաև 100 համարի ավտոբուսը, որն ուղևորվում է օդանավակայան և օդանավակայանից քաղաք:

Այժմ քննարկվում է նաև բոլոր փաթեթների տոմսային սահմանափակումները հանելու հարցը, այսինքն՝ հնարավոր է, որ բոլոր փաթեթների համար ուղևորությունների քանակը չլինի սահմանափակ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայկական կողմն ունի երկու զոհ և վիրավորներ.ՊՆ

Հաջորդը

Հայկական կողմն ունի 4 զոհ․ ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Պեմզաշենի սպանության գործով մեղադրյալ Վրույր Բարսեղյանը ճանաչվել է մեղսունակ

Պեմզաշենի սպանությունների գործով տուժողների իրավահաջորդի շահերի պաշտպան (սպանված ընտանիքի հոր փաստաբան) Գարիկ Գալիկյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.…
Դիտել

Գնել Սանոսյանը ծանոթացել է Գառնի – Գեղարդի վանք ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներին

Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մարզպետ Ահարոն Սահակյանի, «Ճանապարհային…
Դիտել

Մենք նախաձեռնում ենք «Ապրելու Արցախ» հիմնադրամի ստեղծումը. Մանե Թանդիլյան

Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ նախաձեռնում են ստեղծել…
Դիտել

Մենք պատրաստ կլինենք նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին, ինչպես արել ենք անցյալում․ Միլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին, նաև ողջունում է այլ երկրների պատրաստակամությունն այդ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share