Ռազմական գործողություններն սկսվելուց հետո հասկացել եմ, որ մենակ ենք, ռուսական կողմը գտնվում էր դիտորդի կարգավիճակում. Շահրամանյան

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես սկսվեց պատերազմը։  

«Սեպտեմբերի 19-ի առավոտյան ադրբեջանական հենակետից մոտեցել են ռուսական հենակետի ավագին և զգուշացրել, որ թաքցնեն աշխատակազմը, քանի որ շուտով կաշխատի հրետանին։ Մենք այդ մասին ասել ենք խաղաղապահներին, իրենք էլ էին տեղյակ։ 

Ռազմական գործողություններն սկսվելուց հետո հասկացել եմ, որ մենակ ենք։ Ռուսական կողմը գտնվում էր դիտորդի կարգավիճակում։  ՊԲ-ի, այլ ուժային կառույցների և մեր բնակչության հետ միասին սկսել ենք պատասխան գործողություններ, որոնց շնորհիվ էլ հնարավոր եղավ ադրբեջանական կողմի հետ բանակցություններ սկսել, որը տևել է 12 ժամ»,- նշել է Շահրամանյանը։

Նրա խոսքով՝ հենց սկսզբից էլ պարզ էր, որ անհրաժեշտ է կանգնեցնել ռազմական գործողությունը, ուժերն անհավասար էին, և ինչքան երկար շարունակվեր ռազմական գործողությունը, այնքան շատ զոհեր և կորուստներ կունենայինք։

«Ստիպված էի ուղիղ կապ հաստատել ադրբեջանական կողմի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, որոնք ինձ ծանոթ էին և նախկինում էլ Արայիկ Հարությունյանի հետ ունեցել էին կապ։ Առաջինն ինձ փոխանցեցին, որ մինչև չհասնեն վերջնական նպատակին, չեն դադարեցնի գործողությունները»,- պատմել է Արցախի նախագահը։

Շահրամանյանը նշել է, որ ընդունել են մի փաստաթուղթ, որը նախատեսում էր սեպտեմբերի 20-ին դադարեցնել ռազմական գործողությունները։ «Մեզ համար անընդունելի էր ՀՀ զինված ուժերի մնացորդների դուրսբերման ձևակերպումը, բայց դա ադրբեջանական կողմի պնդումն էր»,- ասել է նա։

Թե ինչո՞ւ զենքը դուրս չի բերվել ԼՂ-ից, Շահրամանյանը պատասխանել է․ «Ծանր տեխնիկայով չէինք կարող դուրս գալ Արցախից։ Այդ մասին խոսելն անիմաստ է, քանի որ ադրբեջանական կողմը տեղադրել էր հսկիչ անցակետ։ Սպառազինությունը հանձնել ենք ռուսական կողմին, դա պիտի ոչնչացվեր՝ ըստ պայմանավորվածության»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանն Արցախի ղեկավարների մասով ցուցաբերում էր ընտրովի մոտեցում․ Շահրամանյան

Հաջորդը

Արցախի ՊԲ սպառազինությունը հանձնել ենք ռուսական կողմին․ Շահրամանյան

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանում կփոխարինվի 426 վերելակ

Նոր վերելակների ձեռքբերման այս տարվա ծրագրի ծավալը 10%-ով կավելանա։ Այս հարցը քննարկվել է Երևանի քաղաքապետարանի այսօրվա գործակարգավարական խորհրդակցության…
Դիտել

Արցախում վերսկսվել է ջրի պոմպակայանի կառուցումը

Ռուս խաղաղապահներն ապահովում են ջրի պոմպակայանի կառուցման անվտանգությունն Արցախի Խնաբադ և Ասկերան բնակավայրերին ջուր մատակարարելու համար, որոնց մեծ…
Դիտել

Այսօր Արցախում Ադրբեջանը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել

Օգոստոսի 11-ին՝ ժամը 08:29-ի և 08:58-ի սահմաններում հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանության Բանակի մարտական դիրքերի…
Դիտել

Եվրո-2024-ի ընտրական փուլ․ Հայաստանը պարտվեց Խորվաթիային

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարում երկուշաբթի երեկոյան Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share