Ռուսաստանը պետք է հստակեցնի որպես ՀԱՊԿ անդամ իր դիրքորոշումը Հայաստանի հանդեպ, ոչ թե Հայաստանը․ Արմեն Գրիգորյան

«Ես կասեի՝ Ռուսաստանը պետք է հստակեցնի որպես ՀԱՊԿ անդամ իր դիրքորոշումը Հայաստանի հանդեպ, այլ ոչ թե Հայաստանը». հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ արձագանքելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին։

Ըստ նրա, Հայաստանն իրականացնում է դիվերսիֆիկացիայի քաղաքականություն. «Ռազմական տեխնիկայի ձեռքբերումը ՌԴ-ի հետ 96 տոկոսից իջել է 10 տոկոսի, իսկ սա նշանակում է, որ Հայաստանն իրականացնում է դիվերսիֆիկացիա և գործընկերներ է ձեռք բերում ոչ միայն Արևմուտքում, այլև ուրիշ տեղերում՝ Ասիայում, Հնդկաստանում»։

Հարցին՝ անվտանգային, թե տնտեսական գործընկերության մասին է խոսքը, Գրիգորյանն ասել է. «Եւ տնտեսական, և անվտանգային։ Տնտեսական թվեր էլ նշեմ. նույնիսկ հունվարի թվերով ԱՄԷ-ի հետ առևտրաշրջանառությունը հասել է 16 տոկոսի, իսկ անցած հունվարին 4 տոկս էր։ Սա նշանակում է, որ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել։ ՀՀ-ն իրականացնում է և տնտեսության, և քաղաքականության, և անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացիայի քաղաքականություն»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եգիպտոսի նախագահը և ՀՀ Վարչապետը հանդես են եկել հայտարարություններով

Հաջորդը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ն ՌԴ-ին պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն հայ սահմանապահները մնան. ԱԽ քարտուղար

Առնչվող նյութեր
Դիտել

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հյուրընկալել է Ֆրանսիայի դեսպանին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին: Ողջունելով ներկաներին՝…
Դիտել

Եկամտային հարկի վերադարձման մասին դիմումները կներկայացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով

Կառավարության այսօրվա ընդունած որոշման համաձայն եկամտային հարկի վերադարձի համար հիփոթեքային վարկի վարկառու և (կամ) համավարկառու հանդիսացող անձանց կողմից…
Դիտել

Թարմացված տեղեկատվություն թունավորվածների մասին

«Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտված և «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 98-ի: Այս մասին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share