ՏԵՍԱՆՅՈՒԹ․Շահրամանյանը եթե չի ստորագրել ԼՂՀ-ն լուծարելու փաստաթուղթը, այդ դեպքում ինչո՞ւ է գտնվում Հայաստանում. Անդրանիկ Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե Հայաստանն ուզում է, որ ԼՂ իշխանությունները պատասխանեն այն հարցերին, որոնց սպասում է արցախահայությունը:

«Այդ իշխանությունները մի օր ասում են՝ «ստորագրել ենք», մի օր ասում են՝ «չենք ստարագրել», մի օր ասում են՝ «այս պաշտոնյաները պետք է պաշտոնյա մնան, մյուսները պետք է չմնան», մեկ էլ ասում է՝ «պետք է գլուխ ջարդենք»։ Ես էլ ասում եմ՝ չէ, պարո՛ն Շահրամանյան, դուք 22 ձայնով նախագահ եք, եկել է ժամանակը՝ գլուխներ փրկելու, գլուխներ ջարդել չպետք է լինի»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշեց նա։ 

Քոչարյանն ընդգծեց՝ ԼՂ նախագահը պետք է կողմնորոշվի՝ վերջը ստորագրե՞լ է Ղարաբաղը լուծարելու փաստաթուղթ, թե՞ ոչ. «Շահրամանյանը եթե չի ստորագրել ԼՂՀ-ն լուծարելու փաստաթուղթը, այդ դեպքում ինչո՞ւ է գտնվում Հայաստանում, ինքը պետք է պաշտոնավարեր ԼՂ-ում, ինչո՞ւ արցախահայությունը լքեց իր բնակավայրը»:

Մանրամասները տեսանյութում

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին կհատկացվի նաև 50.000-ական դրամ

Հաջորդը

Ժամկետների խախտումը ենթադրում է պատժամիջոցներ․ Ա.Քոչարյանը՝ ՌԴ-ից զենքի մատակարարման մասին

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանում գնաճը նոյեմբերի դրությամբ կազմել է 8.8 տոկոս

ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (նոյեմբերի դրությամբ) կազմել է 8.8%: Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։  Այս…
Դիտել

Այսօր նախատեսված Երևան-Կապան-Երևան չվերթը չի կայացել

Այսօր նախատեսված Երեւան-Կապան-Երեւան չվերթը չի կայացել եղանակային պայմանների պատճառով: Այս մասին «Հետքը» տեղեկացավ ՀՀ քաղավիացիայի կոմիտեից: «ՆովԷյր» ավիաընկերության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share