Այսօր նախատեսված Երևան-Կապան-Երևան չվերթը չի կայացել

Այսօր նախատեսված Երեւան-Կապան-Երեւան չվերթը չի կայացել եղանակային պայմանների պատճառով: Այս մասին «Հետքը» տեղեկացավ ՀՀ քաղավիացիայի կոմիտեից:

«ՆովԷյր» ավիաընկերության «L-410» օդանավը Երեւանից պետք է Կապան մեկներ առավոտյան 8:00-ին, իսկ Կապան-Երեւան թռիչքից հետո վայրէջքը «Զվարթնոցում» նախատեսված էր 11:00-ին: Սակայն երկու թռիչքներն էլ չեղյալ են հայտարարվել։ Ըստ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի՝ երթուղու մի հատվածում եղանակային ոչ բարենպաստ պայմաններ են եղել:

Հիշեցնենք` ՀՀ մայրաքաղաքից դեպի Սյունիքի մարզ կանոնավոր չվերթերի մեկնարկը տրվել է օգոստոսի 21-ից։ Չվերթերն իրականացվում են L-410–UVP E20 տիպի 19–տեղանոց օդանավով։

Կանոնավոր թռիչքներն իրականացվելու են շաբաթական երկու անգամ` երկուշաբթի և ուրբաթ օրերին։ Երևանից թռիչքն առավոտյան 8։00-ին է, Կապանից` 10։00-ին։ Մի ուղղությամբ տոմսի արժեքը` սկսած 20.000 ՀՀ դրամից։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պրիգոժինի օդանավի կործանումը դիտավորություն է․ Euronews

Հաջորդը

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպանին

Առնչվող նյութեր
Դիտել

Մենք շարունակելու ենք աշխատանքներ տանել, որպեսզի Ադրբեջանը կյանքի կոչի միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները. ԱԳ նախարարի տեղակալ.(տեսանյութ)

Հայաստանում հավատարմագրված դեսպաններն այսօր այցելել են Կոռնիձոր և տեղում դիտարկում են ստեղծված իրավիճակը:  Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԳ…
Դիտել

Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով

Պարսից ծոցի երկրներում հորդառատ անձրևների պատճառով խափանվել են թռիչքները աշխարհի ամենազբաղված օդանավակայաններից մեկում՝ Դուբայի միջազգային օդանավակայանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս…
Դիտել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սեպտեմբերի 1-3-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ ևս…
Դիտել

Արայիկ Հարությունյանը դասալիք զինվոր է. Լևոն Շիրինյան (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանն իր քայլով սկիզբ դրեց ճգնաժամի։ Նրա խրամատը պետք է լիներ նախագահի աթոռը, նա պետք է պաշտպաներ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share