Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով

Պարսից ծոցի երկրներում հորդառատ անձրևների պատճառով խափանվել են թռիչքները աշխարհի ամենազբաղված օդանավակայաններից մեկում՝ Դուբայի միջազգային օդանավակայանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Ուղևորների մի մասին խորհուրդ են տվել չգալ օդանավակայան, քանի որ շատ տարածքներ ողողված են ջրով։ Ապրիլի 17-ին Դուբայի միջազգային օդանավակայանում շուրջ 300 թռիչք է չեղարկվել, հարյուրավոր թռիչքներ հետաձգվել են։

Օդանավակայանը, որն անցյալ տարի սպասարկել է ավելի քան 80 միլիոն ուղևորի և ԱՄՆ-ի Ատլանտայի օդանավակայանից հետո աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում, հայտարարել է, որ վերականգնումը «որոշ ժամանակ կպահանջի»։

Արաբական Միացյալ Էմիրություններում եղանակային իրավիճակի պատճառով մեկ տղամարդ է մահացել, երբ նրա մեքենան հայտնվել է հեղեղաջրերում։

ԱՄԷ-ի իշխանությունները հայտարարել են, որ սպասվում են ավելի շատ ամպրոպներ, հորդառատ անձրևներ և ուժգին քամիներ։ Ցածրադիր շատ վայրեր դեռ ջրի տակ են գտնվում։ Մարդկանց զգուշացրել են մնալ տանը։ ԱՄԷ-ի ազգային ճգնաժամային կառավարման վարչությունը պետական աշխատողներին հորդորել է աշխատել տնից, իսկ մասնավոր դպրոցներին խորհուրդ է տվել դասերն անցկացնել հեռավար։

ԱՄԷ-ում ապրիլի 16-ին գրանցվել են վերջին 75 տարվա դիտարկումների ընթացքում ամենաշատ տեղումները։ 

Իսկ ԱՄԷ-ի հարևան Օմանում հեղեղների պատճառով ավելի քան 1400 մարդ տարհանվել է և տեղափոխվել ապաստարաններ։ Որպես նախազգուշական միջոցառում՝ փակվել են դպրոցներն ու պետական հաստատությունները։ Օմանում հորդառատ անձրևների պատճառով զոհերի թիվը հասել է 19-ի, երբ փրկարարները գտել են ևս մեկ աղջկա մարմին։ Ապրիլի 14-ին 10-15 տարեկան տասը դպրոցական էր զոհվել, երբ նրանց տեղափոխող ավտոբուսը հեղեղների պատճառով վթարի էր ենթարկվել։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

36 կգ ոսկյա ձուլակտորների և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի հափշտակության գործով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ․ 5–ը կալանավորվել են

Հաջորդը

Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի

Առնչվող նյութեր
Դիտել

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահի հետ

Նոյեմբերի 15-ին Բյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ: Բարձր…
Դիտել

Ստեփանակերտի շուկայում և միրգ-բանջարեղենի խանութներում արդեն իսկ իրացվում են նարինջ և մանդարին

Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական շուկայում և միրգ-բանջարեղենի խանութներում արդեն իսկ իրացվում են նարինջ և մանդարին: Ավելի վաղ մեկնարկել է…
Դիտել

Մետրոյի Աջափնյակ կայարանի նախագիծն ամբողջապես պատրաստ է․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ մետրոյի Աջափնյակ կայարանի նախագիծն ամբողջապես պատրաստ է․ «Հիմա այն անցնում է…
Դիտել

ՊԵԿ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է Միջազգային անվտանգության հարցերով պետքարտուղարի օգնականի հետ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Միջազգային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share