Մենք շարունակելու ենք աշխատանքներ տանել, որպեսզի Ադրբեջանը կյանքի կոչի միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները. ԱԳ նախարարի տեղակալ.(տեսանյութ)

Հայաստանում հավատարմագրված դեսպաններն այսօր այցելել են Կոռնիձոր և տեղում դիտարկում են ստեղծված իրավիճակը: 

Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ասաց, որ շարունակելու են իրազեկել գործընկերներին իրավիճակի մասին։ «Մենք շարունակելու ենք աշխատանքներ տանել, որպեսզի ի վերջո Ադրբեջանը կյանքի կոչի այն պարտավորությունները, որոնք միջազգայնորեն է ստանձնել։ Շատ կարևոր է մեր միջազգային գործընկերների հավելյալ ճնշումը Ադրբեջանի իշխանությունների վրա»։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որ ոչ միայն ազդակներ լինեն Ադրբեջանի իշխանություններին, այլ նաև հստակ քայլեր ձեռնարկեն, որոնք թույլ կտան ապահովել բեռների ու, առհասարակ, մարդկանց անխափան անցումը։

Հարցին՝ արդյո՞ք հայկական կողմը պատրաստվում է՝ Հաագայի դատարանի որոշումները չկատարելու հիմքով դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հրատապ նիստ հրավիրել ու ինչ-որ որոշում կայացնել, Կոստանյանը պատասխանեց, որ հայկական կողմը դիտարկում է դիվանագիտական գործիքակազմում առկա բոլոր միջոցները պատշաճ պահին, ըստ անհրաժեշտության իրացնելու հնարավորությունը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ուկրաինան շարունակում է հակահարձակումը 3 ուղղությամբ

Հաջորդը

Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը՝ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության հաղթող

Առնչվող նյութեր
Դիտել

Սուրեն Պապիկյանն ու ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը դիտարկել են հայ-ամերիկյան զորավարժության ընթացքը

Սեպտեմբերի 15-ին ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր…
Դիտել

Հայաստանում ֆրանկոֆոնիայի երկամսյակի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարի ուղերձը

Հերթական անգամ մեկնարկում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի` արդեն ավանդույթ դարձած երկամսյակը՝ հարուստ մշակութային ու կրթական ծրագրերով: Երկու ամիսների ընթացքում…
Դիտել

Արցախում ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի և գազամատակարարման արգելափակման հետևանքով այս պահի դրությամբ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share