Սահման կա,որը հատելուց առաջ արժե մի քիչ երկար մտածել

Ո՞րն է քաղաքականության և բարոյականության սահմանը, որը հատելուց հետո մարդիկ կորցնում են դեմքը։ Ո՞րն է իրական և կեղծ հայրենասիրության սահմանը, որը հատելուց հետո միախառնվում են ողբերգությունն ու քաղաքականությունը։ Կարող եք իշխանություններին չսիրել, կարող եք քննադատել իշխանություններին, կարող եք նաև վիրավորել, եթե դա ձեզ կհանգստացնի, կամ կմխիթարի, բայց չի կարելի ձեր նեղ անձնական «աբիժնիկությունը» ուղղել ժողովրդին, ուղղել սահմանում կռիվ տվող զինվորներին, սպաներին, կամավորներին։ Դա արդեն ոչ միայն անհասկանալի է, այլև ինչպես կասեր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը՝ «դա ուղղակի շանտղություն» է։

ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, մայիսի 11-ին, երբ Սոթքում զինվորները արժանի հակահարված էին հասցնում թշնամու ագրեսիային, երբ դեռ չէին դադարել հրանոթների ձայները՝ հայտարարում է, թե իբր հողեր պետք է հանձեն։ Այսինքն, այս տիկինն իր ավանդական, անզգույշ, կամ գուցե նաև հենց նպատակաուղղված խոսքով, վնասում է ոչ թե իշխանություններին, այլ թևաթափ է անում այդ պահին կռվող զինվորին, այն զինվորին, որը նաև կռվում է Փոստանջյանի ու նրա «հերոսական» կերպարով հիացած մարդկանց համար։ Անզգուշություն է արել, թե նպատակադրված սադրանք՝ դա արդեն կիմանա հենց ինքը։ Թեպետ Փոստանջյանի նախկին գործունեության առանձին դրվագներ հուշում են, որ նա ոչինչ հենց այպես չի անում։ Ինչևէ, երկու դեպքում էլ ԱԺ նախկին պատգամավորին պետք է հուշել, որ խոսքն էլ սահման ունի և հաճախ խոսքի սահմանահատումը բերում է ողբերգություններ։

Նույն օրը Զարուհի Փոստանջյանին ձայնակցեց ոչ անհայտ «երգիչ» Անդրեն, ով գրառում էր արել գրեթե փոստանջյանական ոճով․ «Հեսա «Եվրատեսիլ»–ում կիսաեզրափակչից Հայաստանը կանցնի եզրափակիչ և բոլորդ «ուրաաա» ստատուսներ կգրեք, հաջողություն եմ մաղթում մեր պատվիրակին, բայց այսօր առավոտից մեր սահմաններում ամբողջ օրը պատերազմ է և կրակում են անդադար, ունենք վիրավոր զինվորներ բայց դուք Ձեր գործին եղեք չխանգարեմ։ Չհանեմ հանկարծ ձեր խորը քնից»,-գրել է «երգիչը»։

Անդրեի ծննդավայրում՝ մարդիկ արդեն հինգ ամիս շրջափակման մեջ են, սննդի դեղորայքի խիստ կարիքի մեջ են և նույն տրամաբանությամբ ինքն էլ պետք է զուսպ վայելի անձնական կյանքը։ Թեպետ Անդրեի դեպքում, հավանաբար, խոսում է Եվրատեսիլում իր մասնակցության դառը հիշողությունը, երբ լինելով Հայաստանի առաջին մասնակիցն այդ մրցույթում՝ ուղղակի խայտառակ հանդես եկավ։

Խոսքի և բարոյականության սահման կա, որը հատելուց առաջ արժե մի քիչ երկար մտածել, որովհետև այն հատելուց հետո արված ցանկացած «կրակոց» խոցելու է ժողովրդին և ոչ թե իշխանությանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Թուրքիայի նախագահի թեկնածուն սեքս-սկանդալի պատճառով դադարեցրել է մրցապայքարը

Հաջորդը

Տուգանքներ կսահմանվեն սահմանային գետերից ապօրինի ավազ արդյունահանելու համար

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանում երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում այսօր կեսօրից հետո սպասվում է, սեպտեմբերի 1-3-ը՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և…
Դիտել

Նորոգվում է Գյումրի-Կապս-Ամասիա հանրապետական նշանակության ճանապարհը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով՝ 451 մլն դրամ գումարի շրջանակներում, միջին նորոգման աշխատանքներ են իրականացվում Հ-32/Մ-1/-Գյումրի-Կապս-Ամասիա-Մ-1 հանրապետական նշանակության ավտոմոբիլային…
Դիտել

Պարզվում են Խաչիկ գյուղի բնակչի հետ տեղի ունեցած դեպքի հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել 2022թ. հունիսի 16-ին Վայոց ձորի մարզի դատախազությունում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share