Ստեծված վիճակում անհրաժեշտ է պաշտպանել վարչապետի անձնական նախաձեռնությունները. Շիրինյան

Հայաստանի Քրիստոնեա – ժողովրդավարական կուսակցության Հայտարարությունը։

«ՔԺԿ անդամներին և համակիրներին, անձամբ իմ բազմահազար համակիրներին,

Հայաստանի Հանրապետության Վարչապետը այսօր ասեց այն, ինչ հայության մտքին ու լեզվի վրա էր ամիսներ ի վեր և դիմեց բոլորիս միանալ Հայաստանի անկախության շարժմանը:
ՔԺԿ – ն, հավատարիմ իր քաղաքական ուղեգծին որպես այլընտրանք/ընդդիմություն, ամբողջապես ընդունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում արտահայտած մտահոգությունները և պաշտպանում առաջարկները: Ամեն ինչ պարզ է, պայքարի նպատակն էլ՝ հստակ:

Արարչագործության Հայրենիք Հայաստանը հավերժ է, անկախության նրա երթն անկասելի, պետականապաշտ աշխարհասփյուռ հավաքական հայության կամքը անխորտակելի։
Ստեծված վիճակում անհրաժեշտ է պաշտպանել կառավարության գործունեությունն ու Վարչապետի անձնական նախաձեռնությունները:

ՔԺԿ – ն ժխտում է ամբողջապես և անմնացորդ պետականապիղծ գործունեությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում: ՔԺԿ տեսակետները այսուհետ կարտահայտվեն ՔԺԿ նախագահ Լևոն Շիրինյանի և ՔԺԿ փոխնախագահ Հայկ Սուքիասյանի ելույթներում, վերլուծություններում և հանրային գործունեության այլ ձևերում, ՔԺԿ Գործադիր կոմիտեի գործունեության մեջ:

ՔԺԿ Նախագահ` Լևոն Շիրինյան»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Անօթևան ընտանիքները ԼՂ-ից կտեղափոխվեն ՀՀ

Հաջորդը

ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է իշխանությունը յուրացնելու դեպք. կան ձերբակալվածներ (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Սպասվում են տեղումներ եւ օդի ջերմաստիճանի բարձրացում

Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Հայաստանի տարածքում մարտի 21-ի ցերեկը, 22-ին…
Դիտել

ԵՄ-ն հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելուն. Բորել

Եվրոպական Միությունը շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր…
Դիտել

Դատախազությունը ուսումնասիրություններ է սկսել ջրօգտագործողների ընկերություններում

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հանձնարարությամբ, Երևանում և մարզերում, ուսումնասիրություններ են նախաձեռնվել՝ հանրապետությունում գործող ջրօգտագործողների ընկերություններում պետական շահերի պաշտպանության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share