Թարմ մսի իրացման շուկայում վերահսկողությունը լինելու է ամենօրյա. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Ամանորյա տոներին ընդառաջ սպանդանոցային ծագման մսի նկատմամբ վերահսկողության շրջանակներում, հանրապետության իրացման ցանցում մշտադիտարկումներ է իրականացրել նաև հանգստյան օրերին՝ դեկտեմբերի 16-ին և 17-ին:

Հիշեցնենք, որ միս-մսեղիքը պետք է ուղեկցվի դրա սպանդանոցային ծագումը հավաստող անասնաբուժական Ձև 5 վկայականով, միսը պետք է նույնականացվի՝ (պետք է համընկնեն մսի վրայի դրոշմակնիքի և Ձև 5 վկայականի հերթական համարը), կտրատված և սառնարան-ցուցափեղկում դրված միսը պետք է ներկայացված լինի տեղեկատվական թերթիկով (պետք է նույնական լինի Ձև 5 վկայականի և մսի դրոշմակնիքի հետ)։

ՍԱՏՄ տեսուչների կողմից մշտադիտարկում է իրականացվել Երևան քաղաքի 35, ինչպես նաև մարզային 58 (Կոտայք՝ 11, Արարատ՝ 13, Տավուշ՝ 11,  Լոռի՝ 7,  Շիրակ՝ 3, Վայոց ձոր` 13) իրացման խոշոր ցանցերի՝ սուպերմարկետների, միս-մսեղիքի իրացման կետերում: 

Իրականացված միջոցառումների արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել: ՍԱՏՄ-ն հորդորում է տնտեսավարողներին և սպառողներին լինել հետևողական, վաճառել և գնել միայն սպանդանոցային ծագման մսեղիք, իսկ խնդիրներ հայտնաբերելու դեպքում զանգահարել Տեսչական մարմնի թեժ գծին՝ 118 անվճար հեռախոսահամարով։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանը միացել է ԵՄ «Մագնիտսկու» ցուցակին

Հաջորդը

«Նիկոլ Դուման» ձուլարանի գործունեությունն էկոլոգիական լուրջ վտանգ է. ՄԻՊ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի ու Նիդերլանդների ԱԳ նախարարներն անդրադարձել են խաղաղության պայմանագրի բանակցություններին

Փետրվարի 8-ին Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս…
Դիտել

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Սյունիք և Արցախ

Հունիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականաց պատվիրակության ուղեկցությամբ հայրապետական այցով մեկնեց Սյունիքի…
Դիտել

Երևանի քաղաքապետարանը հորդորում է մարզահամերգային համալիր ժամանելիս խուսափել անձնական մեքենաներից

Երևանի քաղաքապետարանը կոչով է դիմել «Մանկական Եվրատեսիլի» հանդիսատեսին՝ հորդորելով դեկտեմբերի 10-ին և 11-ին կայանալիք համերգներին մարզահամերգային համալիր ժամանելիս…
Դիտել

Հայաստանից ծաղիկների արտահանումը դեպի Ռուսաստան՝ կրկնապատկվել է

Աննախադեպ ցուցանիշներ Տարեսկզբից Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվել է ավելի քան 20,5 մլն հատ ծաղիկ, տեղեկությունը հայտնել է Ռոսսելխոզնադզորի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share