ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայրենիքը պետությունն է․ սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է 2024թ. պետբյուջեի նախագիծը։

Նրա խոսքով, 2024թ. բյուջեի եկամտային մասը 2018թ.-ի համեմատ ավելի քան կրկնապատկվում է. «2024թ. պլանավորվող բյուջեի եկամտային մասը 1 տրլն 367 մլրդ 800 մլն դրամով կամ 105 տոկոսով ավելին է, քան 2018թ. պլանավորված բյուջեն»,- ասել է նա։

Վարչապետը նաև ասել է, որ հաջորդ տարի ակնկալվում է 7 տոկոս տնտեսական աճ. «Մեր կարևորագույն ձեռքումներից մեկը սպառնալիքների և անվտանգային մարտահրավերների միջավայրում մեր մակրոտնտեսական կայունությունն է, որը մենք կարողացանք պահպանել ակնհայտորեն և՛ պատերազմի, և՛ ներքաղաքական անկայունությունների, և՛ համավարակի ընթացքում, և Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի միջավայրում արդեն երկրորդ տարին անընդմեջ. մենք այս տարի սպասում ենք առնվազն 7 տոկոս տնտեսական աճ»։

Վարչապետի խոսքով՝ գնաճի միջավայրը կայուն է և առաջին 9 ամիսների արդյունքներով գնաճի ցուցանիշը 2,8 տոկոս է:

Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ մշտական հանձնաժողովներում 2024 թ. պետբյուջեի քննարկումներին

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ապրում ենք աշխարհակարգի փլուզման պայմաններում. Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

ՊԵԿ-ը բացահայտել է առանց հաշվարկային փաստաթղթերի մրգի և բանջարեղենի վաճառքի դեպքեր

Առնչվող նյութեր
Դիտել

Բարձր է գնահատվել կանադական կողմի՝ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունում ներգրավվածության պատրաստակամությունը

Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին: Քարտուղար Գրիգորյանը շնորհավորել է…
Դիտել

Նկատվում է ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քանակի կտրուկ աճ

2022 թվականի առաջին կիսամյակում նկատվում է ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քանակի կտրուկ աճ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ…
Դիտել

Հայաստանի և Վրաստանի միջև առկա է քաղական երկխոսության. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` մամուլի համար հայտարարությունը Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպման արդյունքներով «Հարգելի՛ պարոն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share