ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիգրան Ավինյանը ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը

Երեւանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը երդվեց  ձեռքը դրած սեպագիր արձանագրության եւ ՀՀ Սահմանադրության վրա: 

Նշենք, որ հատուկ այս արարողության համար քաղաքապետարան էր բերվել մեր թվարկությունից առաջ 782 թվկանով թվագրված Էրեբունի-Երեւանի հիմնադրման սեպագիր արձանագրությունը:

«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք  Երեւանի քաղաքապետի պաշտոնը, երդվում եմ՝

Երեւանի պաշտոնի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, Երեւանի ավագանու որոշումները, ազնվորեն եւ բարեխղճորեն կատարել Երեւանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երեւանի բարգավաճմանը,  գործել ի բարօրություն նրա բնակիչների:

Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնգույն մայրաքաղաքի հարգի պահպանման եւ բազմապատկման համար: Պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շհերը եւ սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպստել նրա նյութական եւ հոգեւոր վերելքին:

Աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որ միտված կլինի  իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը», հայտարարեց Ավինյանը:

Տիգրան Ավինյանը ստորագրեց իր երդման արարողության տակ, որն ի պահ կհանձնվի Երեւանի պատմության թանգարանին: 

Երեւանի խորհրդանիշ հանդիսացող լանջաշղթան նորընտիր քաղաքապետին հանձնեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը: Այնուհետեւ հնչեց Երեւանի օրհներգը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ավագանու անդրանիկ նիստում քաղաքապետի թեկնածու առաջադրվեց միայն Տիգրան Ավինյանը և ընտրվեց 32 կողմ, 5 դեմ ձայներով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հաջորդը

Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում. Լուկաշենկո

Առնչվող նյութեր
Դիտել

Սուրենյանը հայտնել է եղանակի կտրուկ փոփոխության մասին

ՇՄՆ հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է վաղվանից եղանակային կտրուկ փոփոխության մասին: «Վաղվանից կրկին…
Դիտել

Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խարխլում է վստահության ձևավորման ջանքերը․ Պատել

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին, շեշտելով, որ խորապես անհանգստացած են անցակետի տեղադրմամբ։…
Դիտել

Արդարադատության փոխնախարարի խոսքը, խեղաթյուրել են 

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ պարզաբանելով փոխնախարար Արմենուհի Հարությունյանի՝ ԱԺ-ում երեկա արած հայտարարությունները։ «Երեկ Ազգային ժողովում տեղի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share