Ջրասուզական պարապմունքներ՝ Սարսանգի ջրամբարում

Ջրասուզական հերթական պարապմունքներն է անցկացվել Սարսանգի ջրամբարում։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների ծառայությունից։

Գործնական պարապմունքների վայրն ընտրվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամառային շրջանում դեպքերի ու պատահարների մեծ մասը հիմնականում տեղի է ունենում Սարսանգում:

Մշակվել է պայմանական սցենար, որի համաձայն, ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Սարսանգի ջրամբարում պատանիներ են անհետացել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ջրափրկարարները ջրասուզական հատուկ անջրանցիկ հանդերձանքով որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում այն վայրում, որտեղ տեղի է ունեցել դեպքը:

Գործի է դրվում ողջ գործիքակազմը՝ նյութատեխնիկական բազայում առկա ջրափրկարարական գույքը. փչովի մոտորանավակ, ստորջրյա հետախուզության սարքեր, անօդաչու թռչող սարք, շնչառական ապարատներ, պատգարակներ, փրկարարական գործիքներ, առաջին բուժօգնության պարագաներ, կապի միջոցներ։

Որոնողափրկարարական աշխատանքներին ու պարապմունքի ընթացքին հետևել, տեղում՝ անվտանգության ու լողամիջոցների շահագործման կանոնների, ինչպես նաև՝ ջրահեղձման ժամանակ ձեռնարկվող առաջին օգնության հմտությունների վերաբերյալ մի շարք ցուցումներ է տվել ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանը:

Ջրափրկարարները հաջող և անփորձանք աշխատանքների արդյունքում՝ ջրամբարից հանել են տուժածներին և ցուցաբերել առաջին օգնություն:

Ջրափրկարարական գործնական պարապմունքները գտնվում են ՆԳ նախարարի և ծառայության ղեկավար կազմի մշտական ուշադրության կենտրոնում: Ամեն տարի համապատասխան գույքով ու տեխնիկական հատուկ միջոցներով համալրվում է նյութատեխնիկական բազան:

Ջրափրկարարները պատրաստ են տարվա բոլոր եղանակներին բարձր մակարդակով իրականացնել ջրասուզական և փրկարարական աշխատանքներ՝ նվազագույնի հասցնելով դժբախտ ելքով դեպքերը:

Ջրասուզական թեմատիկ դասընթացներ կկազմակերպվեն նաև օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կանխվել է խոշոր չափի «ափիոն» տեսակի թմրամիջոցի արտահանման փորձն Ավստրալիա. ՊԵԿ

Հաջորդը

Տոյվո Կլաարը Twitter-ում  գրել է, որ այժմ Բաքվում է և կարևոր հանդիպում կանցկացնի

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի մեծ մասում առաջիկա օրերին ձյուն և անձրև կտեղա, սպասվում է մառախուղ

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը հայտնում է, որ հանրապետության տարածքում` դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 14-ի ցերեկը, 15-16-ը սպասվում է…
Դիտել

Արայիկ Հարությանը հանդիպել է Ռուբեն Վարդանյանին, Վիտալի Բալասանյանին, Դավիթ Բաբայանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ:…
Դիտել

Արցախի նախագահը ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ 2022 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել: Հրամանագրի համաձայն՝…
Դիտել

Վազգեն Թևանյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 65 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը 12-1 հաշվով…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share