Կանխվել է խոշոր չափի «ափիոն» տեսակի թմրամիջոցի արտահանման փորձն Ավստրալիա. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Օրերս «ՀայՓոստ» ՓԲ ընկերության փոստի փոխանակման կենտրոնի մաքսային հսկողության գոտում  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ, մաքսային զննման են ենթարկել Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու անունից Ավստրալիա արտահանվող միջազգային փոստային առաքանին:

Զննման  արդյունքում հիշյալ առաքանիում հայտնաբերվել է շուրջ 6 կգ ընդհանուր քաշով, գունավոր նախշերով  7 անթև բաճկոն: Այդ բաճկոնների ներքին մասերում առկա սպունգանման զանգվածները ներծծված են եղել «ափիոն» տեսակի թմրամիջոցի շագանակագույն փոշենման զանգվածներով, որոնց փաստացի քաշը կազմել է շուրջ 2,5 կգ:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից նախապատրաստվել են նյութեր, որոնք հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ տրամադրվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դեսպան Մակունցն ամերիկացի օրենսդիրներին փոխանցել է «Մխիթար Գոշ» պարգևը

Հաջորդը

Ջրասուզական պարապմունքներ՝ Սարսանգի ջրամբարում

Առնչվող նյութեր
Դիտել

Բանակը կանոնավոր բնույթից ֆիդայականի փոխակերպելու գործընթացը շարունակվում է. Տիգրան Աբրահամյան

Իշխանության նախաձեռնած Ոստիկանության զորքերը, ևս մի քանի ստորաբաժանումներ իրար միացնելու ու Ազգային գվարդիա ձևավորելու գլխավոր նպատակը, երկրի համար…
Դիտել

Միացյալ Նահանգները հպարտ է աշխատել հայ գործընկերների հետ՝ պաշտպանելու Հայաստանի մշակութային ժառանգությունը. ԱՄՆ դեսպան

Դեսպան Քվինը հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարության կրթական և մշակութային բյուրոյի քաղաքականության հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Ռաֆիկ Մանսուրին և Հայաստանի…
Դիտել

Հետևողական եմ լինելու մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում. ՄԻՊ-ը՝ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան մասին

Ծայրահեղ անընդունելի և մտահոգիչ է, որ նախնական կալանքի պայմաններում անձի նկատմամբ պահման վայրում չի երաշխավորվում առողջության պահպանման իրավունքը,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share