Հետևողական եմ լինելու մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում. ՄԻՊ-ը՝ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան մասին

Ծայրահեղ անընդունելի և մտահոգիչ է, որ նախնական կալանքի պայմաններում անձի նկատմամբ պահման վայրում չի երաշխավորվում առողջության պահպանման իրավունքը, պատշաճ չեն բացահայտվում և հասցեագրվում առողջական խնդիրները, ինչը հանգեցնում է նման ողբերգական հետևանքի։

Այս մասին հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

«Պարզաբանումներ եմ պահանջել Դատախազությունից և Արդարադատության նախարարությունից  Արմեն Գրիգորյանի մոտ ախտորոշված հիվանդությունների, դրանց բուժման նպատակով ձեռնարկված միջոցների և մահվանը հանգեցրած մյուս հնարավոր հանգամանքների վերաբերյալ։

Հետևողական եմ լինելու մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում։

Ցավակցությունս եմ հայտնում պարոն Գրիգորյանի ընտանիքին և ընկերներին»,-նշված է հայտարարության մեջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դադարեցվել է Արթուր Ղազինյանի՝ պատգամավորի լիազորությունները

Հաջորդը

Կհանդիպեն Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը

Առնչվող նյութեր
Դիտել

17,5 մլն դրամ տուգանք՝ «Աշտարակ Կաթի» բուսական յուղի առկայությամբ արտադրանքը որպես թթվասեր մակնշվելու համար

«Արբան» և «Պարգև» ՍՊ ընկերությունների կողմից բուսական յուղի առկայությամբ «Աշտարակ Կաթ» ապրանքային նշանով արտադրանքը մակնշվել և իրացվել է…
Դիտել

Դատախազությունն ուսումնասիրել է Շիրակի մարզում սուբվենցիոն ծրագրի իրականացման գործընթացը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից՝ 2022 թվականի դեկտեմբերի 3-ին Շիրակի մարզի դատախազությունում տրված հանձնարարականի հիման վրա՝ Շիրակի մարզի…
Դիտել

Երևանի 475 տեղամասերի նախնական արդյունքները

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները Երևանի բոլոր 475 տեղամասերից․ «Հանրային ձայն» կուսակցություն-9,68% «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-32․57% «Արդար Հայաստան»…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share