Դատախազությունն ուսումնասիրել է Շիրակի մարզում սուբվենցիոն ծրագրի իրականացման գործընթացը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից՝ 2022 թվականի դեկտեմբերի 3-ին Շիրակի մարզի դատախազությունում տրված հանձնարարականի հիման վրա՝ Շիրակի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում, ուսումնասիրել է Շիրակի մարզի Ամասիա համայնքի «Աղվորիկ, Զարիշատ, Բերդաշեն, Զորակերտ գյուղական բնակավայրերի ջրագծի կառուցում» սուբվենցիոն ծրագրի իրականացման գործընթացը: Ծրագրի կատարման համար պետական բյուջեից հատկացվել է 16 մլն 695,1 հազար դրամ:

Իրավասու մարմիններից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ սուբվենցիայի ծրագրի նախագծանախահաշվային փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ. դրանք չեն համաձայնեցվել Շիրակի մարզպետարանի հետ: Ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտը ևս չի համապատասխանել Կառավարության որոշմամբ հասատված կարգին:

Ըստ փաստաթղթերի՝ Ծրագրով նախատեսված աշխատանքները փաստացի ավարտվել, իսկ ջրագիծը շահագործման է հանձնվել 2021 թվականի նոյեմբերի 18-ին: Նշվածի վերաբերյալ կազմվել է «Ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի» ակտ: Այն իրենց ստորագրություններով և կնիքներով հաստատել են Շիրակի մարզի տեսչական մարմնի ներկայացուցիչ Գ.Ե.-ն, «Վեդի Պլաստ» ՍՊԸ տնօրեն Ա.Պ.-ն, «ԱԳԷԱ» ՍՊԸ տնօրեն Ռ.Ս.-ն, «ԼՍ նախագիծ» ՍՊԸ տնօրեն Ա.Ս.-ն, մինչդեռ, ակտում բացակայել է Շիրակի մարզպետարանի ներկայացուցչի ստորագրությունը, որի արդյունքում գումարը չի փոխանցվել շինարարական ընկերություններին, իսկ որպես համայնքի ներկայացուցիչ՝ փաստաթուղթը ստորագրել է համայնքի նախկին ղեկավար Մ.Ղ.-ն (վերջինիս արարքին տրվել է իրավական գնահատական, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան):

2023 թվականի հունվարի 30-ին Շիրակի մարզի դատախազությունում ստացվել է Ամասիա համայնքի ղեկավարի գրությունը, որում նշվել է, որ Շիրակի մարզի Ամասիա համայնքի Աղվորիկ բնակավայրում՝ մինչև առաջացած խնդրի՝ համայնքի միջոցներով կարգավորումը, «Վեդի պլաստ» ՍՊ ընկերության կողմից անցկացված ջրագծերով հինգ հասցեներում ջրամատակարարում չի իրականացվել, Բերդաշեն համայնքում սուբվենցիոն ծրագրով ջրագծի անցկացման աշխատանքներն ավարտվել են, սակայն բնակիչները տվյալ ջրագծից չեն օգտվում՝ ջուր չլինելու պատճառով, իսկ Զարիշատ բնակավայրում «Վեդի պլաստ» ՍՊ ընկերության կողմից կառուցված ակունքը գրեթե չի գործում:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք, ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածով (պաշտոնեական անփութություն) նախատեսված ենթադրյալ հանցանքի վերաբերյալ տվյալներ, 2023 թվականի փետրվարի 2-ին Շիրակի մարզի դատախազը ուսումնասիրությամբ ձեռք բերված տվյալներն ուղարկել է Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Եթե Թուրքիայի հետ սահմանը բացվի, ապա ՀՀտնտեսավարողները կզգան դրա դրական էֆեկտը․ Քերոբյան

Հաջորդը

ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Առանց ղարաբաղյան կլանի զսպման և ռուսական գաղտնի ծառայությունների վերացման՝ պետություն չենք ունենա. Շիրինյան (տեսանյութ)

Առանց ղարաբաղյան կլանի զսպման և ռուսական գաղտնի ծառայությունների վերացման՝ պետություն չենք ունենա։ Բանակցություններ Վաշինգտոնում։ Ինչո՞ւ Արցախը ՀՀ-ից պահանջեց…
Դիտել

Սպանություն նախապատրաստելու, գործով երեք մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է սպանություն նախապատրաստելու, հանցավոր համագործակցություն ստեղծելու, ղեկավարելու, մասնակցելու,…
Դիտել

Հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա

Հայաստանի Հանրապետությունում հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա 8,42 դրամով` 200 դրամից դառնալով 208,42 դրամ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն…
Դիտել

Փաշինյանն ու Ալիևը կարող են հանդիպել հոկտեմբերի վերջին՝ Բրյուսելում

Ադրբեջանի վերջին հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում լարվածությունը նվազեցնելու նպատակով ԵՄ-ի կողմից կազմակերպված բանակցությունները տեղի կունենան այս ամիս․ երեկ՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share