ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հետ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է Երևանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի («ԹՊԻՀ», «INL») տնօրեն Ալեքսիս Հաֆթվանիին, ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդի տեղակալ Քևին Օրքինին և ԹՊԻՀ քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին:

Հանդիպման նպատակը ԱՄՆ դեսպանատան և Հակակոռուպցիոն կոմիտեի միջև սերտ համագործակցության օրակարգի շրջանակում արդեն իսկ կատարված որոշակի աշխատանքների արդյունքների ամփոփումն էր, ինչպես նաև նորաստեղծ կառույցին տեխնիկական աջակցության ցուցաբերման, վերապատրաստումների և փորձագետների ներգրավման նպատակով նախատեսվող ծրագրերի քննարկումը:

Շնորհակալություն հայտնելով ամերիկյան կողմին շարունակական աջակցության և արդյունավետ համագործակցության համար՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ներկայացրել է կոմիտեի նախորդ տարվա գործունեության հիմնական արդյունքները՝ միաժամանակ անդրադառնալով կադրերի պատրաստվածությանն ու կարողությունների զարգացմանը վերաբերող հիմնական խնդիրներին ու առաջնահերթություններին: Հաշվի առնելով կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի հարուստ փորձը` Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարևորել է այդ կառույցի ներկայացուցիչների օժանդակությամբ Կոմիտեի ծառայողների  մասնագիտական գիտելիքների և կարողությունների կատարելագործումը՝ հատկապես պրակտիկ փորձի և կոնկրետ դեպքերի ներկայացմամբ:

Կողմերը դիտարկել են նաև քննության իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ու տեխնիկական ավելի մեծ հնարավորություններ ունեցող սարքավորումների ձեռք բերման անհրաժեշտությունը, ինչպես նաև դրանց գործարկման համար պատասխանատու մասնագետների վերապատրաստման հնարավորությունները:

Դեսպանատան ներկայացուցիչները նույնպես շնորհակալություն են հայտնել Հակակոռուպցիոն  կոմիտեի ղեկավարությանը գործընկերային սերտ հարաբերությունների, բաց և թափանցիկ գործունեության համար՝ ընդգծելով, որ Կոմիտեի հետ տարվող աշխատանքները արդյունավետ համագործակցության շատ լավ օրինակ են: Նրանք հույս են հայտնել, որ հիշյալ համագործակցության շրջանակներում նախանշվող նոր ծրագրերը կիրագործվեն ավելի մեծ արդյունավետությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դատախազությունն ուսումնասիրել է Շիրակի մարզում սուբվենցիոն ծրագրի իրականացման գործընթացը

Հաջորդը

«Արդար Հայաստան»-ը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

Առնչվող նյութեր
Դիտել

Մենք շարունակելու ենք երկխոսությունը մեր հայ ընկերների հետ. Պեսկովը՝ ՀԱՊԿ-ի մասին

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ գործունեության ու Հայաստանի վերաբերմունքի հետ կապված…
Դիտել

Ծնոտ՝ սեփական կողոսկրից. ՈՒԱԿ-ում կատարվել է բացառիկ բարդ վիրատահատություն

65 տարեկան տղամարդը Ուռուցքաբանության ազգային կենտրոն է դիմել մարտի 7-ին՝ գանգատվելով բերանի խոռոչում չլավացող վերքից, կլման ակտի խանգարումից,…
Դիտել

Հադրութի շրջանում որոնողական աշխատանքներն անարդյունք են եղել

Այսօր Հադրութի շրջանում զոհված զինծառայողների աճյունների հայտնաբերման և տարհանման համար իրականացված  որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Այս մասին…
Դիտել

Արտաշատի մանկապարտեզներից մեկում սննդային թունավորման դեպք է եղել

Մայիսի 18-ին, ժամը 22.35-ին, ոստիկանության Արտաշատի բաժին «Արտաշատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ թունավորում չճշտված ախտորոշմամբ 14…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share