Դեսպան Մակունցն ամերիկացի օրենսդիրներին փոխանցել է «Մխիթար Գոշ» պարգևը

Հուլիս 14-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Սենատի անդամ Քրիս Վան Հոլլենի և Ներկայացուցիչների պալատի անդամ Բարբարա Լիի հետ։

Սենատոր Վան Հոլլենի հետ հանդիպման ընթացքում դեսպան Մակունցը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումների շուրջ ՀՀ դիրքորոշումը։

Դեսպան Մակունցն անդրադարձել է 44-օրյա պատերազմից հետո ստեղծված հումանիտար խնդիրներին և ընդգծել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման կարևորությունը։

Կոնգրեսական Լիի հետ քննարկվել է հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա ընդլայնմանն ուղղված համատեղ ջանքերի մասին։

Հանդիպումներին դեսպան Մակունցն ամերիկացի օրենսդիրներին է փոխանցել «Մխիթար Գոշ» պետական պարգևը՝ ՀՀ և ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ավանդի համար։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

2 օրում 7 օձ է վնասազերծվել

Հաջորդը

Կանխվել է խոշոր չափի «ափիոն» տեսակի թմրամիջոցի արտահանման փորձն Ավստրալիա. ՊԵԿ

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Վրաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Բաթումի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, Էկոնոմիկայի…
Դիտել

Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները. պաշտոնական (տեսանյութ)

ԿԸՀ-ն այսօր՝ ամփոփեց Երեւանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները: ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նշեց, որ քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը…
Դիտել

Մոսկվան համաձայն չէ Փաշինյանի հայտարարությունների հետ. Պեսկով

ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ «La Repubblica» թերթին տված հարցազրույցին ըստ որի՝ իր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share